Թեպետ սա արգելված է Եվրոպայում՝ քաղցկեղ առաջացնելու պատճառով, այն մեզ մոտ դեռ տարածված է

Շատերն են լսել այս հյուղի վնասակար հատկությունների մասին, բայց չնայած դրան՝ շարունակում են գնել դա պարունակող մթերք։ Հարկ է նշել, որ Եվրոպայում սա արգելված բաղադրիչ է։

Խոսքը պալմայի յուղի մասին է։

Որոնք են յուղի վնասակար հատկություններ

Իտալիայում խանութի ցուցանակներից արդեն վաղուց սկսել են հանել պալմայի յուղ պարունակող մթերքը, քանի որ այն կարող է քաղցկեղ առաջացնել։ Այս յուղը կանցերոգեն է, և դրա մասին վկայում է EFSA՝ Սննդամթերքի անվտանգության Եվրոպական մարմինների հաշվետվությունը։

Նրանք հայտնում են, որ պալմայի յուղը բոլոր յուղերից ամենաշատն է կանցերոգեն պարունակում։ Երբ այն տաքանում է մինչ 200 աստիճանի, ավելի կանցերոգեն է դառնում։

Պալմայի յուղն արգելված է նաև Մեծ Բրիտանիայում և Իսպանիայում, իսկ մեզ մոտ այն կարելի է հայտնաբերել գրեթե բոլոր մթերքների բաղադրության մեջ։

Իհարկե, մենք ամեն օր չենք կիրառում պալմայի յուղը մաքուր վիճակում, ու առավել ևս տաքացնում մինչ այդ աստիճանի, սակայն բազմաթիվ մթերքների արտադրության ժամանակ այն տաքացնում են մինչ ավելի բարձր ջերմաստիճանի։ Այդ պատճառով էլ զգույշ եղեք պալմայի յուղ պարունակող մթերք գնելիս։

Կա ևս մի մեծ վնաս․ յուղի պալմաներն աճեցնելը հանգեցնում է տրոպիկական անտառների վերացմանը, իսկ մարդիկ աշխատում են անմարդկային պայմաններում։

Պալմայի յուղը չափազանց մեծ վնաս է հասցնում բնությանը։ Ասիայում պլանտացիաներ ստեղծելու համար ազատվում են դարավոր անտառներից, այնտեղ բնակվող կենդանիների հետ մեկտեղ․․․

Պալմայի յուղը առաջացնում է աթերոսկլերոզ, խցանում է անոթները և դառնում սրտանոթային համակարգի հիվանդությունների պատճառ։ Դրա բաղադրության մեջ ուղղակի գոյություն չունի որևէ օգտակար նյութ։

Գրեթե ողջ աշխարհում այն համարվում է տեխնիկական յուղ, և եթե դեռ չեք հրաժարվել այն սննդի մեջ օգտագործելուց, անհապաղ արեք դա։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: