
Թայլանդցիների մեջ դժվար է գտնել ավելորդ քաշով տառապող որևէ մեկին և այդ ամենը՝ միայն նրանց ճիշտ սննդակարգի շնորհիվ, որը հարուստ է օրգանիզմին անհրաժեշտ բոլոր մակրո- և միկրոօրգանիզմներով:
Թայլանդական դիետայի բոլոր հիմնական սկզբունքներին հետևելով կարելի է ոչ միայն նվազեցնել քաշը, այլև բարելավել օրգանիզմի ընդհանուր վիճակը: Այս դիետայի շնորհիվ դուք կարող եք ընդամենը 2 շաբաթում ամրապնդել իմունային համակարգը, բարելավել մաշկի վիճակը և ազատվել ավելորդ ճարպաշերտերից:
Թայլանդական դիետա
1-ին օր.
- · առանց շաքարավազի սև սուրճ,
- · 2 հատ խաշած ձու, շոգեխաշած բանջարեղեն,
- · շոգեխաշած ձուկ, ծովային կաղամբ (լամինարիա):
2-րդ օր.
- · առանց շաքարավազի սուրճ, մի կտոր տարեկանի հաց,
- · շոգեխաշած կամ խաշած կարմիր ձուկ, թարմ կաղամբով ու ձիթայուղով աղցան,
- · 200 գրամ խաշած հորթի միս, անյուղ կեֆիր:
3-րդ օր.
- · մի բաժակ կանաչ թեյ,
- · 1 հում ձու, հում գազարով ու կիտրոնի հյութով աղցան,
- · խնձոր (անսահմանափակ):
4-րդ օր.
- · առանց շաքարավազի սուրճ,
- · խյուս-ապուր հավի արգանակով, խնձորներ
- · 2 հատ խաշած ձու, 200 գրամ խաշած հորթի միս, բանջարեղենային աղցան:
5-րդ օր.
- · հում գազարով ու կիտրոնի հյութով աղցան,
- · շոգեխաշած ձուկ, տոմատի հյութ,
- · շոգեխաշած կամ խաշած կարմիր ձուկ, թարմ կաղամբով ու ձիթայուղով աղցան:
6-րդ օր.
- · առանց շաքարավազի կանաչ թեյ,
- · 500 գրամ խաշած հավի միս, լոլիկով ու ձիթապտղով աղցան,
- · 2 հատ խաշած ձու, բանջարեղենային հյութ:
7-րդ օր.
- · առանց շաքարավազի կանաչ թեյ,
- · 200 գրամ տավարի միս, թարմ արքայախնձոր,
- · 500 գրամ խաշած հավի միս, լամինարիա:
Թայլանդական դետայի օգնությամբ արդեն մեկ շաբաթ անց կարելի է բավական լավ արդյունքի հասնել, սակայն եթե ցանկանում եք էլ ավելի լավ արդյունքի հասնել, ապա շարունակեք սնվել այս սննդակարգով ևս մեկ շաբաթ: Այս ռեժիմով սնվելու դեպքում կարելի է օրական ազատվել 700-800 գրամ ավելորդ քաշից:
Սակայն անհրաժեշտ է նաև հիշել ջրի մասին: Օրվա ընթացքում օգտագործվող ջրի քանակը պետք է լինի առնվազն 2 լիտր:
Նյութի աղբյուրը՝ Tert.am