Ընտանիք գիտեմ, կինն ու ամուսինը բաժանվեցին այս սարսափելի օրերին․․․ Հազար տարվա ընկերներ գիտեմ, որոնք իրար չեն բարևում այլևս․․․ Գոհար Հայրապետյան

Ընտանիք գիտեմ, կինն ու ամուսինը բաժանվեցին այս սարսափելի օրերին քաղաքական հայացքների պատճառով:
Հազար տարվա ընկերներ գիտեմ, որոնք իրար չեն բարևում այլևս քաղաքական հայացքների պատճառով:

Դե էլ իրար բլոքելու կամ անֆռենդ անելու մասին լռում եմ:
Ես ունեմ 5000 ընկեր, որոնք ունեն ամենատարբեր քաղաքական հայացքներ, երբեք ոչ մեկին չեմ ջնջել, չեմ վիրավորել:
Որովհետև այս անարև, անօդ, աներազանք օրերին յուրաքանչյուրն իր ձևով է փորձում այս անասելի ցավը և ողբերգությունը հաղթահարել:

Մեկը գնում է հրապարակ և հրաժարական պահանջում, մյուսը ստատուս է գրում, որ սիրտը հովանա: Երրորդը լռում է, որ ավելորդ աղմուկ չավելացնի այս քաոսին և փորձի հասկանալ անելիքը, էն մյուսը ճամպրուկներն է հավաքում: Էն մեկը ցավից կուչ է եկել, չի ուզում ոչինչ անել, մյուսը շարունակում է լուռ աշխատել:
Ամեն մեկն ունի իր սեփական ցավը, վիշտը, կորուստը, հիասթափությունը, էս ամենից խելագարվելու պատճառները: Ինչպես նաև ամեն մեկն ունի իր սեփական պատկերացումները այս աղետից դուրս գալու:

Ես իրական մարդկանց, ոչ ֆեյքերի երբեք չեմ ջնջել ու չեմ ջնջելու, որովհետև բոլորս հայ ենք ու բոլորս ապրում ենք էս մի փոքրիկ արնաքամ եղած երկրում, որը կարող ենք միայն, եթե ոչ համերաշխությամբ, գոնե իրար հասկանալով փրկել այս օրհասական պահին:

Գոհար Հայրապետյան

Понравилась статья? Поделиться с друзьями: