Ընտանիքը գնեց սովորական ներքնակ, սակայն դրա մեջ հայտնաբերածն իրենց տհաճ անակնկալի բերեց

Օրթոպեդիկ ներքնակներն օգտակար են ողնաշարի և ընդհանուր օրգանիզմի առողջության համար: Դրանց ընտրությանը հարկավոր է լուրջ վերաբերվել:

Ընտանիքը, որը նկարահանել է տեսանյութը (ներկայացված է ստորև), նույնպես որոշել էր ողնաշարի առողջությունը պահպանելու համար գնել հարմար և լավ ներքնակ: Գնելուց հետո իրենց մոտ կասկածներ էին առաջացել՝ ներքնակի որակի վերաբերյալ:

Որոշվեց նայել, թե ինչ կա ներքնակի ներսում: Երբ այն բացեցին և տեսան պարունակությունը, ուղղակի չէին կարողանում զսպել զարմանքը:

Սկզբում երևացին անորակ նյութերը, որոնք օգտագործվել էին արտադրանքի վերին շերտերի պատրաստման համար:

Նոր ներքնակի ներսում ուրիշ հին ներքնակ կար, բայց նույնպես պիտակով: Հետագա ուսումնասիրության ընթացքում պարզ դարձավ, որ այն պատրաստված է շատ ցածր որակի նյութերից և արդեն պիտանի չէ օգտագործման համար:

Իսկ դուք արդյո՞ք վստահ եք, որ ձեր օրթոպեդիկ ներքնակը բարձր որակի նյոթերից է պատրաստված:

Понравилась статья? Поделиться с друзьями: