Ընկերս Կիևում ռեստորանների ցանց ունի. Ասեց, որ աշխատակիցները կանոնները խա խտելու դեպքում… Մի տեսակ տարակուսած նայեցի ընկերոջս դեմքին…
Բակուր Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Շատ հետաքրքիր էր։ Երեկ Կիևի գեղատեսիլ վայրերից մեկում Վլադիմիրի հետ նստած ընթրում էինք։ Վլադիմիրը Կիևում ռեստորանների ցանց ունի։ Նա Պատմում էր, թե ոնց ջա նքեր չի խնայում, որ
ուկրաինացիները իր բիզնեսի միջոցով ճանաչեն և հարգեն հայ ազգին, թե ինչքան է ուշադրություն դարձնում որակին և սպասարկմանը, քանզի ցանկացած օգտվող գիտակցում է, որ գործ ունի հայի հետ, իր ֆիրմայի անունը ամեն բան ասում ա՝ Շաշլիկյան… Բայց պատմությունս ուրիշ բանի մասին է։ Մեկ էլ խոսքի մեջ ասեց, որ աշխատակիցները

կանոնները խա խտելու պարագայում տու գանվում են ու հենց նույն պահին կանխիկ գումարը քցում են ամեն ռեստորանի մեջ հատուկ դրված արկղում։ Մի տեսակ տարակուսած նայեցի ընկերոջս դեմքին։ Դե մտածում եմ, այ քո ցա վը տանեմ, բա նոր ասում էիր ամեն բան անում ես, որ ուկրանիացիները հարգեն հայ ազգին ու չեմ կածում իրենց տու գանելով (չէ որ աշխատակիցներն էլ են

ուկրանիացիներ) կարելի է հարգանք ձեռք բերել։ Իմ Մտա հոգությունը չէի հասցրել հայտնել, պարզվեց յուրաքանչյուր ամսվա վերջում այդ հավաքված փողը, նույն ուկրանիացի մենեջերները փոխանցում են մանկատան երեխաներին բուժող հիվանդանոցին։ Կոորպորատիվ սոցիալական պատաս խանատվության հզոր դրսևորում ու նաև նպաստում

ֆիրմայիդ մեջ կարգ և կանոնի կայացման։ Ի միջայլոց ես մտածում էի ու դա բնական էր, որ աշխարհի ամենահամով խորովածը տալիս են ՀՀ-ում, պարզվեց որ մերոնց իրական մրցակից կա ու դա Կիևում ա, որ լինենք էստեղ այցելեք Շաշլիկյան ռեստորաններից մեկն ու մեկը ու հաճելիորեն կզարմանաք! Հ. Գ. Գալիս եմ, ընտրությունների օրը անպայման երկրումս եմ լինելու։