Ընկերուհիս պահանջում է վերադարձնել այն գումարը, որն ինձ վրա է ծախսել իր ընկերը

Որոշ ժամանակ առաջ ես և ընկերուհիս որոշեցինք միասին գնալ ծով հանգստանալու: Բյուջեն սահմանափակ էր, և մենք փորձեցինք ընտրել ավելի էժան և համեստ տարբերակ` հանգստանալու, ծովում լողալու և արձակուրդից հետո գումար ունենալու համար, մենք ընտրեցինք բնակարան, որը ծովին մոտ չէր, մտածելով, որ երիտասարդ ենք և ծով կհասնենք առանց խնդրի: Մի քանի շաբաթ անց ընկերուհիս ամաչելով եկավ և ասաց, որ իր ընկերն էլ է ցանկանում գալ մեզ հետ:

Ես նեղվեցի, քանի որ ուզում էի ամբողջ արձակուրդն անցկացնել ընկերուհուս հետ` զրուցել, բամբասել, գործընկերների ոսկորները քերել և շբվել տեղի երիտասարդների հետ…

Բայց ես կարծում էի, որ նա ավելի կնեղվի, եթե ես ասեմ՝ ոչ: Եվ ես համաձայնեցի: Երբ նրա ընկերը միացավ մեզ՝ քննարկելու գալիք արձակուրդը, նրան դուր չէր գալիս այն, որ մենք պետք է ծովից հեռու տուն վերցենք: Նա պնդում էր, որ մնանք լավ հյուրանոցում: Ես առաջարկեցի այս տարբերակը. Նրանք ապեն հյուրանոցում, իսկ ես վարձակալեմ բնակարան ինձ համար: Մենք կհանդիպենք ծովում, և միասին կմասնակցենք բոլոր էքսկուրսիաներին: Անձամբ ինձ համար այս տարբերակը հարմար էր, քանի որ ​​ես միևնույն է չեմ կարողանա անցկացնել ամբողջ ժամանակը ընկերուհուս հետ։ Բայց այս տարբերակը չհավանեց իմ ընկերուհին: Նա ցանկանում էր, որ ապրենք միասին:

Այնուհետև նրա ընկերը առաջարկեց այս տարբերակը. Եթե իր սիրելին մտադիր է հանգստանալ ընկերուհու հետ, ապա ինքը կվճարի իմ բնակության համար: Ես շատ էի նեղվել այս տարբերակից, քանի որ չեմ սիրում որևէ մեկին պարտք լինել, չնայած, որ նա էր առաջարկում հանուն իր սիրելիի։ Ես համաձայնեցի և նրան տվեցի գումարի կեսը: Մենք հիանալի արձակուրդ անցկացրինք, ծովը շատ տաք էր, թարմ մրգեր, հետաքրքիր էքսկուրսիաներ:

Երեքս էլ արձակուրդում զվարճալի և հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք: Նույնքան զվարճալի էլ վերադարձանք տուն: Եվ մի քանի ամիս անց, եկավ իմ ընկերուհին` արցունքներով, պատմեց ինձ, որ նա բաժանվել է իր ընկերոջից, և որ այժմ շատ ծանր ժամանակներում է ապրում՝ ֆինանսական առումով: Ես փորձում էի հանգստացնել, որ նրանք այլևս միասին չեն, և ասացի, որ ես նրան կօգնեմ ֆինանսական առումով, վրջիվերջո մենք ընկերներ ենք, իսկ նա զարմացած նայեց ինձ և ասաց.

ArmDay.am | Ընկերուհիներ, որոնք ձեզ պետք ...

Ես դեռ նրան պարտք եմ, և հիշեցրեց ինձ, թե ինչպես է ծովում հանգստի ժամանակ իր ընկերը վճարել իմ հյուրանոցային գումարը: Ես պատասխանեցի, որ ես նրան տվել եմ գումարի կեսը, չնայած այն բանին, որ նա պնդում էր, որ պետք չէ.

֊Այո կեսը տվել ես, իսկ մյուս կեսը երբ պիտի տաս, մենք միասին էինք ապրում, մեր բյուջեն նույնն էր: Նրան տվեցիր կեսը` երկրորդ կեսը ինձ պիտի տաս, բայց ե՞րբ։ Ես նրան տվեցի գումարը, չնայած, որ դա շատ հարվածեց իմ բյուջեին: Դրանից հետո ես դադարեցի շփվել ընկերուհուս հետ, իսկ նա այդպես էլ չհասկացավ, թե ինչու։

Понравилась статья? Поделиться с друзьями: