Ընկերուհիս լքեց ամուսնուն մեկ ուրիշ տղամարդու պատճառով և որոշ ժամանակ անց զղջաց իր կայացրած որոշման համար  

Երբ Ալինան տեսավ իր նոր հարևանուհու ամուսնուն՝ Դավիթին, նա կորցրեց խոսելու ունակությունը, քանի որ շատ հավանեց այդ տղամարդուն, իսկ իր ամուսնու հետ չսիրելով էր ամուսնացել։ Ալինան տպավորիչ էր, կարմիավուն  գեղեցիկ մազերով և փխրուն կազմվածքով: Նա միշտ գրավում էր տղամարդկանց ուշադրությունը:

Նա ընկերացավ հարևանուհու հետ, անընդհատ, տեղի-անտեղի գնում էր նրանց տուն՝ որպեսզի շփվի Դավիթի հետ: Նա նրան այնքան շատ էր ցանկանում, համարում էր, որ հարևանուհին մոխրագույն թռչուն է, և Դավիթը չափազանց լավն է իր կնոջ համար, իսկ իր հետ միասին լինելու դեպքում նրանք շատ գեեցիկ զույգ կլինեին:

Նա մի պահ պատկերացրեց, թե ինչպես է այդպիսի գեղեցիկ տղամարդու հետ գնում հանգստանալու, որտեղ բոլորը նախանձախնդրորեն կնայեին իրենց։ Մաշան՝ Դավիթի կինը, շատ հասարակ աղջիկ էր և շատ հոգատար: Նա միշտ կատարում էր ինչ-որ տնային աշխատանք, և ասես ոչինչ չէր նկատում:

Ալինան ուներ ներքնազգեստի խանութ և իրեն զգում էր որպես բիզնես տիկին:

 

Նա ամեն ինչ անում էր, որպեսզի հրապուրի Դավիթին՝ առանց որևէ զսպվածության: Դավիթը չկարողանալով դիմակայել ՝ ենթարկվեց նրա տաք հմայքին: Անթափանց սիրավեպ սկսվեց:

Որոշ ժամանակ անց Ալինան ամուսնուց բաժանվեց, ավելի ճիշտ դուրս հանեց բնակարանից՝ սկանդալ սարքելով: Դավիթն էլ լքեց Մաշային և սկսեց ապրել Ալինայի հետ: Բայց երջանիկ մեղրամիս չստացվեց։

Նեղված ամուսինն անընդհատ գալիս և վեճեր էր սարքում, հարևանների միակ խոսակցության թեման այս զույգն էր, Մաշան ամեն գիշեր տարբեր պատճառներով զանգահարում էր Դավիթին, իսկ նա միանգամից շտապում էր օգնության, քանի որ իրեն մեղավոր էր զգում և բացի այդ, նա շատ էր կարոտում դստերը, չնայած նրան, որ փորձում էր շատ քիչ խոսել այդ մասին։ Դավիթն աշխատանքի վայրում խնդիրներ ուներ և ընկճված վիճակում տուն գալով նա նստում էր համակարգչի դիմաց։

Մաշան Դավիթի համար հաճույքով եփում էր մի շարք հետաքրքիր ուտեստներ, և նա նույնն էր պահանջում նաև Ալինայից: Ավելին, նա երբեմն համտեսելով Ալինայի պատրաստած ուտեստները, ասում էր, որ Մաշան ավելի համեղ էր պատրաստում։ Ալինան արտասվում էր և խանդում: Նա ընտելացել էր ամուսնու անսպառ երկրպագությանը, որն ինքն էլ սիրում էր պատրաստել, իսկ Ալինան զբաղվում էր իր արտաքին տեսքով և փոքրիկ բիզնեսով:

Հարաբերությունների մեջ կիրքը շատ արագ անցավ: Սկսեցին վեճեր, դժգոհություններ, միմյանց դեմ բողոքներ: Հետաքրքիրն այն է, որ Ալինայի բիզնեսը սկսեց տուժել դրանից, խանութում եկամուտները սկսեցին նվազել, դա նյարդայնացնում էր Ալինային, և նա արդեն էլ այնքան գրավիչ չէր Դավիթի համար: Իսկ Ալինան վախենում էր խոստովանել ինքն իրեն, որ կարծես թե սխալվել է:

Դավիթը սկսեց Մաշայի մետ մխիթարություն փնտրել և գտավ այն: Մի անգամ նա գիշերեց նախկին կնոջ մետ, որից մեկ ամիս անց, նա եկավ Ալինայի մոտ իրերի հետևից: Դրանից առաջ Դավիթը պարզապես խուսափում էր նրանից և մանավանդ վախենում էր հարաբերությունները պարզելուց:

Դրանից հետո, Ալինան թողեց ամեն ինչ, ընկերուհուց գումար վերցրեց և սթրեսից ազատվելու համար գնաց Դուբայ հանգստանալու: Դավիթն ու Մաշան տեղափոխվեցին նոր բնակարան, իսկ ամուսնու հետ Ալինան այդպես էլ չմիացավ։ Տղամարդն արդեն գտել էր իր կյանքի կնոջը, և այժմ նրանք ապրում են միասին։

Ալինան մնաց միայնակ կոտրած տաշտակի դիմաց․․․․

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: