Ընկերուհիներիս ծնողներն օգնում են իրենց ցանկացած հարցով, իսկ իմ ծնողներն ասում են, որ ես հասուն մարդ եմ, և ինքս պետք է լուծեմ իմ խնդիրները  

Ընկերուհիներիցս շատերին նույնիսկ ամուսնությունից և երեխայի ծնվելուց հետո օգնում են նրանց ծնողները: Նրանք մանկասայլակ են գնում, սառնարան կամ էլ գեղեցիկ ջահ հյուրասենյակի համար: Երբ ես ասում եմ, որ իմ ծնողները մեզ ֆինանսական օգնություն ցույց չեն տալիս, և մենք ապրում ենք բացառապես մեր հաշվին, նրան1 շատ են զարմանում:

Ի դեպ, սա բացարձակ հպարտության պատճառ չէ: Իբր մենք շատ ուժեղ ենք ու անկախ: Ընդհակառակը, սարսափելի է, երբ աջակցություն չկա: Ոչ, ես նկատի չունեմ ամսական դրամական օգնություն, այլ երբ իրավիճակը վատ է և անհույս հարազատներին դիմելու փոխարեն, ստիպված մնում ես բանկի կամ գրավատան հույսին, քանի որ դա ավելի հեշտ է: Փառք Աստծո, մենք նման իրավիճակներ չենք ունեցել, որ ամբողջովին զրոյացված լինենք: Միշտ ինչ-որ կերպ կարողացել ենք գոյատևել:

20 տարեկանից ի վեր ես ինքնուրույն ամբողջովին ապահովում եմ ինքս ինձ: Եղել է ժամանակ, երբ ես ստիպված էի ամեն օր ուտել միևնույն շիլան և խմել թեյ առանց շաքարավազի: Պարզապես այն պատճառով, որ մեկ այլ կերակուրի համար գումար չկար: Այդ ժամանակից ի վեր ես անընդհատ խնայում և վախենում եմ գումար ծախսելուց, քանի որ վախենում եմ, որ կմնամ առանց կացարանի: Մի անգամ գումար խնդրեցի իմ ծնողներից, իսկ նրանք մերժեցին՝ ասելով, որ ես հասուն մարդ եմ և ինքս պետք է լուծեմ իմ բոլոր խնդիրները: Ուստի ես որոշել եմ, որ այլևս երբեք ոչ մեկից որևէ բան չխնդրելու:

Ինչու եմ գրում այս գրառումը: Ես վերջերս խոսում էի մի կնոջ հետ, ով շատ զարմացավ, երբ իմացավ, որ մեզ ոչ ոք չի օգնում: Եվ ես մտածեցի, և իսկապես, ինչն է իրականում ճիշտ: Հնարավորության դեպքում ֆինանսապես աջակցեք Ձեր երեխային, նրա կյանքն ավելի դյուրին դարձնելու համար: Կամ էլ թույլ տվեք, որ նա ապրի իր կյանքով, թող գոյատևի այնպես, ինչպես կարող է:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: