Ընդամենը 10 րոպե, և Ձեր լվացարանը կփայլի այնպես, ինչպես նոր գնվածը

Մենք լվացարանը շատ հաճախ ենք օգտագործում։ Դրա վրա մնում են ատամի մածուկ, օճառ, կեղտ և մանրէներ։ Ժամանակի ընթացքում լվացարանը սկսում է ստանալ մուգ գույն և ինչպես գիտենք անորակ ջուրը նույնպես հետքեր է թողնում։

Շատ կարևոր է մանրակրկիտ լվանալ դրա ամբողջ մակերեսը։ Մաքուրությունը ընտանիքի բոլոր անդամների առողջության գրավականն է։

Ինչպե՞ս հեռացնել մուգ հետքերը և կեղտը լվացարանից, որպեսզի արդյունքը Ձեզ ուրախացնի,բայց գործընթացն ինքնին տանջող չլինի։ Մենք Ձեզ հետ կկիսվենք մի արդյունավետ, պարզ և էժան մեթոդով։

Դուք կարող եք լոգարանի լվացարանը լվանալ արագ և առանց քիմիական նյութերի՝ չվնասելով մակերևույթը։

Чем отмыть налет на раковине: полезные советы - tochka.net

 Ձեզ անհրաժեշտ է.

  • Կես բաժակ սննդի սոդա,
  • Կես բաժակ սպիտակ կամ խնձորի քացախ,
  • Սպունգ կամ որևէ մաքրող կտոր։

 Օգտագործումը.

  1. Հեռացրեք բոլոր առարկաները, որպեսզի դրանք չխանգարեն Ձեզ լվացարանի մաքրման ընթացքում։ Հագեք պաշտպանիչ ձեռնոցներ։
  2. Ամեն ինչ ջրով թրջեք, մաքրեք լվացարանի և ծորակի մակերեսը։
  3. Լցրեք սոդան խոնավ մակերևույթի վրա: Համաչափ տարածեք սպունգով կամ կտորով։
  4. Լցրեք քացախը լվացարանի ամբողջ սոդաով ծածկված մակերևույթի վրա։ Կհայտնվի փրփուր։
  5.  Թողեք այն մի որոշ ժամանակ, որպեսզի այն ներծծվի։
  6. Ապա անձեռոցիկով լվացեք լվացարանը և ծորակը։
  7. Վերջում լվացեք մաքուր ջրով։

Պատրաստ է. 10 րոպե, և Ձեր լվացարանը կփայլի այնպես, ինչպես նոր գնվածը։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: