Էստեղ են ասել՝ տերովին տերն է տարել, անտերին՝ գելը

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հա՛ կարելի է քննարկել երեկ մաքսատանը վարչապետի պահվածքը, բայց մի հարց օդում կախված է մնում. էդ կառույցի ղեկավարը Դավիթ Անանյանը չի՞։ Ինքն է։ Էս Դավիթ Անանյանը կարո՞ղ էր նախապես զգուշացնել եւ հանձնարարել իր ենթականերին, որ վարչապետի այցից առաջ կարգի բերեն տարածքը։ Ու հեչ կարեւոր չի՝ այցելողն ով է. երբ որեւէ մեկիդ տուն հյուր է գալիս, հաստատ նախապես տունը մաքրում եք, չէ՞։ Չի՞ զգուշացրել, թե՞ զգուշացրել է՝ արհամարհել են։ Եթե չի զգուշացրել՝ սա արհամարհանք է վարչապետի նկատմամբ։ Զգուշացրել է՝ չեն կատարել, սա էլ արհամարհանք է ե՛ւ Անանյանի, ե՛ւ վարչապետի նկատմամբ

Ուրեմն եթե ինչ-որ մարդիկ պետք է պատժվեին, առաջին հերթին Դավիթ Անանյանը եւ տվյալ տարածքի ղեկավարը պետք է պատժվեին։ Իսկ ի՞նչ ստացվեց։ Սրանք շարունակում են աշխատել, ինչ-որ մի ջահել, որ հնարավոր է՝ տեղյակ էլ չէր, որ վարչապետն է գալիս, աշխատանքից ազատվում է։

Էստեղ են ասել՝ տերովին տերն է տարել, անտերին՝ գելը։

Հ.Գ. Ի դեպ, չհամեմատեք նախկինների հետ։ Նրանք մի տեղ գնալուց առաջ իրենց գելխեղդներին ուղարկում էին, որ ստիպեն՝ տարածքը պլպլացնեն, վերջում էլ լեզվով ստուգեն՝ պլպլում է, թե չէ։

Понравилась статья? Поделиться с друзьями: