Էլիտար մարմնավաճառը կիսվում է ՀՀԿ-ականներին սպասարկելիս մնացած հուշերով. Գիտե՞ք ինչեր է նա պատմում…

Բարև սիրելի ընթերցող:

Նախ և առաջ փորձեմ ներկայանալ: 27 տարեկան եմ, միջին խավի ընտանիքից: Ավարտել եմ Երևանի Պետական համալսարանը, ունեմ բակալավրի և մագիստրոսական կոչում, ինքս ինձ համարում եմ արտաքնապես գրավիչ, հաճելի դիմագծերով, երկխոսության համար հաճելի զուգընկեր:

Ճիշտ է ինքդ քեզ միշտ դժվար է նկարագրել ու բնութագրել, բայց համոզված եմ, եթե անձամբ ինձ ճանաչեիք, կլինեիք նույն կարծիքին: Բայց կա իմ կյանքում մի շրջան, որի մասին շատ քչերը գիտեն: 2012-2015 թվականներին ես եղել եմ էլիտար մարմնավաճառողուհի:

Հիմա բացատրեմ, թե ինչ է ներկայացնում իրենից էլիտար մարմնավաճառողուհին:

Էլիտար մարմնավաճառողուհիները բարձր դասի մարմնավաճառողուհիներն են, ովքեր արտաքնապես գրավիչ են, պարտադիր պայման չէ, բայց ցանկալի է, որ լինեն ուսանողուհի որևէ ԲՈՒՀ-ի (քանի որ ներկայացնելիս իրենց ընկերներին տղամարդիկ պարտադիր նշում են քո սովորելու վայրն ու տարիքը, կարծես թե դա իրենց անձնական ձեռբերումն է), խելացի պետք է լինել, քանի որ սեքսից բացի էլիտար մարմնավաճառները նաև շատ և շատ զրուցում են, հրավիրում են նրանց առիթների, և էլիտար մարմնավաճառ լինելու կարևոր նախապայմաններից է ես կասեի, կարողանալ արտահայտել սեփական կարծիքը` սկսած քաղաքականությունից, վերջացրած արվեստի թեմաներից:

Բացի սովորելուց նաև երբեմն որոշ մարմնավաճառողուհիներ աշխատում են (հիմնականում նախարարություններում, պետական մարմիններում, նրանց այդ աշխատանքին են ընդունում իրենց տղամարդ ընկերները):

Էլիտար մարմնավաճառները չեն հագնվում վուլգար, այլ ընդհակառակը` ավելի համեստ են, միշտ խնամված են (քանի որ հանդիպում կարող ես ունենալ օրվա ցանկացած ժամի):

Վերոհիշյալ մարմնավաճառները երբեք չեն հանդիպում անծանոթ հաճախորդների հետ: Նրանք ունեն տղամարդ հաճախորդ-ընկերների խումբ և հիմնականում հանդիպում են այդ խմբի հետ, ոմանք նախընտրում են շաբաթական միշտ նույն նշանակված օր և ժամին հանդիպել (հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաներն են տվյալ կերպ հանդիպումներ նախընտրում), իսկ ոմանք էլ «զանգահարում և պայմանավորվում են հադիպումից մեկ կամ մի քանի ժամ առաջ:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: