Զույգը որդեգրեց մահացող հարևանուհու 3 երեխաներին…իսկ երբ վերադարձան տուն, չհավատացին սեփական աչքերին…

Կան ուղղակի լավ հարևաններ, կան Տիշան և Կևինը: Մի օր նրանց դուռը թակեցին: Երբ ամուսինները բացեցից, տեսան իրենց հարևանուհուն՝ Օդրիին:

Օդրին 3 երեխաների միայնակ մայր էր: Նա իրեն լավ չէր զգում, և եկել էր խնդրելու, որ երեխաներին թողնի հարևանների տանը, մինչ ինքը կգնա հետազոտության:

Չնայած նրան, որ Կևինն ու Տիշան ունեին 5 երեխա և տանն այնքան էլ շատ տեղ չկա, միևնույնն է համաձայնեցին օգնել Օդրիին:

Անալիզների պատասխաններն այնքան էլ հուսադրող չէին. Օդրիի մոտ ստամոքսի քաղցկեղ էր հայտնաբերվել:

Օդրին հասկացավ, որ քիչ ժամանակ ունի: Սակայն այս աշխարհից հեռանալուց առաջ նա որոշեց համոզվել, որ իր երեխաների հետ ամեն ինչ լավ կլինի:

Օդրին և Տիշան երբեք մտերիմ ծանոթներ չեն եղել, սակայն հուսահատ մայրը միևնույնն է որոշեց հարցնել նրանց, արդյո՞ք նրանք չեն որդեգրի իր երեք երեխաներին՝ իր մահից հետո: Տիշան և Կևինը դրական պատասխանեցին:

Օդրին շուտով մահացավ՝ իմանալով, որ իր երեխաները բարի հարևանների հուսալի ձեռքերում են գտնվում:

Մի հեռուստատեսային ընկերություն իմացավ Տիշայի և Կևինի արարքի մասին և որոշեց ինչ-որ բանով օգնել նրանց՝ երախտագիտություն հայտնելու համար:

Ամուսնական զույգին և երեխաներին խնդրեցին մի քանի օր ապրել հյուրանոցում՝ ասելով, որ նրանց համար անակնկալ են պատրաստում: Վերադառնալով տուն՝ տան բնակիչները չհավատացին իրենց տեսածին:

Պարզվեց, որ բարերարները ընտանիքի տան վերանորոգման համար գումար են հավաքել: Նորոգել են տունը, նոր կահույք և տեխնիկա գնել: Այժմ երեխաները կարող են հանգստանալ նորացված սենյակներում, իսկ հարմարավետ հյուրասենյակը էլ ավելի կջերմացնի ընտանեկան հարաբերությունները:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: