Զույգը հարսանիքի հրավիրատոմսը ուղարկեց սխալ հասցեով․ Որոշ ժամանակ անց անսպասելի կերպով եկավ պատասխան նամակ․ ահա թե ինչ էր այնտեղ գրված

Կասանդրա Ուորրենը և Ջեսսի Ջոնսը պլանավորել էին մեծ շուքով անել իրենց հարսանիքը։ Հարսանիքին պետք է մասնակցեր 200 մարդ։ Շտապողականության պատճառով հարսնացուն պատահաբար ուղարկել էր հրավիրատոմսը սխալ հասցեով, սակայն իմացել էր դրա մասին միայն այն ժամանակ, երբ նամակը ետ էին վերադարձրել։

Այս ամենը կարող էր լինել սովորական պատմություն, եթե ծրարի մեջ գրված չլինեին հուզիչ տողեր։ Անծանոթների կողմից ուշադրությունը մի փոքր օգնեց աղջկան հանգստանալ այդ հաճելի, սակայն միաժամանկ նյարդային շրջանում։ Չէ՞ որ երբեմն մի քանի բարի բառերը բավարար են, որ բարձրացնեն տրամադրությունը։

Աղջիկը ուղարկել էր նամակը սխալ հասցեով և ընդհանրապես չգիտեր էլ դրա մասին։ Նամակը, որը ետ վերադարձավ աղջկան, ուներ հետևյալ բովանդակությունը։ «Ցավում եմ, որ մենք ծանոթ չենք, հարսանիքը կարծես թե շատ լավ է անցնելու։ Շնորհավորում եմ։ Ահա ձեզ մի ոչ այդքան մեծ նվեր իմ կողմից։ Դուք կարող եք գնալ այնտեղ և ընթրել։ Ես ամուսնացած եմ 40 տարի և ժամանակը դարձնում է ամուսնությունը ավելի ամուր»։ Այդ ծրարի ներսում բացի նամակից կար նաև 20$-ին համարժեք կտրոն ։Այն ժամանակ, երբ Ջեսսին բացում էր նամակը, Կասսանդրան պատմում էր ամուսնուն աշխատանքի վայրում իր դժվարությունների մասին։

Այնուհետև Կասսանդրան, կարդալով նամակը, շատ շնորհակալ էր այդքան բարի խոսքերի համար։ Դա իսկապես շատ տեղին էր, ինչպես հետո աղջիկն ինքը խոստովանեց։

Այդ օրը երեկոյան ամուսինները գնացին ռեստորան և օգտագործեցին կտրոնը։ Տուն վերադառնալուց Կասսանդրան գնեց շնորհակալական բացիկ և արդեն այդ հասցեով ուղարկեց հետևյալ տողերով նամակը։  «Շնորհակալություն նամակի և ժամանակի համար, որը դուք ծախսել էիք այն գրելու և ուղարկելու համար։ Ոչ բոլորը ձեր փոխարեն այդպես կվարվեին։  Ձեր նամակը իսկական օրհնություն էր մեզ համար։ Ես շնորհակալ եմ, որ աշխարհում դեռ կան այնպիսի լավ մարդիկ, ինչպես դուք եք»։

Հուսով ենք, որ պատասխան նամակը կուրախացնի անծանոթներին։ Ո՞վ գիտի, հնարավոր է՝ այս նամակը դառնա մեծ ընկերության սկիզբը:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: