Զգում էի, որ մայրս մահանում է, բայց ոչինչ չէի կարողանում անել․․․Մինչ օրս չեմ կարողանում ինձ ներել։Ես 14 տարեկան էի: Մայրս
լուրջ հիվանդ էր, նա դժվարությամբ էր տեղաշարժվում: Բայց այդ ժամանակ ինձ թվում էր, որ նա անհաղթելի է: Ես չէի հասկանում,
որ քաղցկեղը խոցել է նրա մարմինը:
Բայց մայրս իսկական մարտիկ էր:Նա 2 տարի չէր հանձնվում: Չնայած հիվանդությանը, քայլում էր տանը, պատրաստում էր ինձ հա-
մար, կատարում էր գրեթե ամբողջ տան աշխատանքը: Իսկ հետո նա գամվեց անկ ողնուն: Ես ամեն օր լսում էր բժշկական սարքա-
վորման ձայնը և մորս խռպոտ շնչառությունը:

Մի գիշեր էլ լսեցի, որ մայրս խեղդվում է: Վազեցի նրա սենյակ և տեսա, որ նա ընկած է գետնին: Ասաց, որ երևի կոտրել է ողնաշարը:
Այդ դեպքից հետո նա երկու ամիս անցկացրեց հիվանդա նոցում:Երբեք չեմ մոռանա, ինչպես նա 3 ամիս առաջ, երբ դեռ քա յլում էր,
ինձ ու հորս ասաց, որ գնում ենք այգի:
Նա նույնիսկ լավաշով բրդուճներ պատրա ստեց մեզ համար:Մայրս միշտ հիանալի բրդուճ ներ էր պատրաստում: Եվ որքան վատա-
նում էր նրա վիճակը,այդ քան ավելի շատ էր պնդում, որ ինքը պիտի պատ րաստի,որ ես հետս տանեմ դպրոց:Մայրս մի կերպ էր վեր
կենում անկողնուց, իսկ ես ինձ մեղավոր էի զգում, որ ոչինչ չեմ կարող անել:
Նա ուզում էր պատրաստել ինձ համար: Նա միշտ ամեն ինչ անում էր ինձ համար…Ես շոկի մեջ էի, երբ ինձ զանգեցին հիվանդանո-
ցից և ասացին, որ մորս վիճակը վատացել է: Մայրս տեսավ ինձ, ժպտաց և շունչ քաշեց վերջին անգամ…Ես ամբողջ գիշեր արտաս-
վեցի, առավոտյան ինձ շատ վատ էի զգում, հասկացա, որ սարսափելի քաղցած եմ:
Բացեցի սառնարանը և տեսա, որ մայրս 4-5 օրվա ուտելիք է պատրաստել, և ավելի ուժգին սկսեցի արտասվել…Հիմա ես ունեմ իմ
սեփական ռեստորանը, բայց ինչ էլ պատրաստեմ, չի համեմատվի մորս պատրաստածի հետ: Առաջ ես շատ փոքր էի, որ գիտակցեի
դա…