Երիտասարդ տղան օդանավում կատակով առաջարկություն արեց անծանոթուհուն ,իսկ նա ընդունեց առաջարկը

Այս պատմությունով ինձ հետ կիսվել է քույրս:  Այս պատնության հերոսուհին նրա ընկերուհին է եղել: Ահա թե ինչ է նա պատմել.

«Ես հաճախ եմ օգտվում« Աերոֆլոտ »-ի ծառայություններից:Չեմ կարող ասել, որ սիրում եմ ճամփորդել ինքնաթիռով, բայց ես ստիպված եմ  ճամփորդել, քանի որ աշխատանքիս բնույթով պայմանավորված շատ եմ գնում գործուղման: Թռիչքների ժամանակ ես հաճախ ականատես եմ լինում հետաքրքիր պատմությունների և զվարճալի իրադարձությունների:
Անցած  ամառ ես և իմ գործընկերս օդանավում էինք, որը Սոչիից Մոսկվա էր թռչում: Մեզանից ոչ հեռու երիտասարդ զույգ էր նստած: Տղան և աղջիկը շատ էին  ծիծաղում , կատակում և պարզապես խոսում:Երբ սկսեցին բաժանել խմիչքներ, երիտասարդները սկսեցին փոխանակվել կոկտեյլներով: Թվում էր, թե աղջիկը դեմ չէ դրան, դրանով իսկ հրահրում է տղային : Այս պահվածքը սովորական էր սիրող զույգի համար և կասկած չէր հարուցում:  Ինքնաթիռում իրավիճակը բավականին հանգիստ էր և ես որոշեցի քնել:

Բայց քնելուց կես ժամ անց ես արթնացա ինչ-որ մեկի բարձրաձայն ծիծաղից:  Ինչպես պարզվեց, թռիչքից առաջ տղան և աղջիկը չեն ճանաչել միմյանց: Այն բանից հետո, երբ երիտասարդները նստել են իրար կողքի, նրանց միջև խոսակցություն  է սկսվել: Տղամարդը կատակով  ամուսնության առաջարկ է արել աղջկան, հուսալով  որ աղջիկը  ամաչկոտ կլինի և կմտածի առաջարկի մասին: Բայց երիտասարդ կինը որոշում է  բաց չթողնել գրավիչ տղայի հետ ամուսնանալու հնարավորությունը և ամբողջ սրահին հայտարարում , որ ընդունում է ամուսնության առաջարկը:
Այդ պահին տղան կորցնում է  խոսելու ընդունակությունը: Ըստ ամենայնի, նա չէր սպասում նման արձագանք: Այն բանից հետո, երբ ինքնաթիռի ուղևորները խնդրում են  մեկնաբանել կատարվածը, նա հաստատում է , որ իրոք հավանել է աղջկան և ցանկանում է նրան դարձնել իր կինը: Այդ պահին ոչ ոք այդ պատմությանը  լրջորեն չվերաբերեց:   Բայց ընդամենը մեկ ամիս անց իմ կոլեգան ստացավ հարսանեկան հրավեր որպես վկա »:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: