Երիկամները մարդու օրգանիզմի ամենակարևոր օրգաններից են դրանց աշխատանքի խանգարումը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ ամբողջ օրգանիզմի վրա։Այս օրգանների հիվանդությունների հետևանքով լուրջ բարդություններից խուսափելու համար հարկավոր է ժամանակին հայտնաբերել խանգարումն ու միջոցներ ձեռնարկել դրանից ազատվելու համար,սակայն խնդիր մեկն այն է որ երիկամների հետ կապված հիվանդություններից շատերը կարող են շատ երկար ժամանակ զարգանալ առանց որևէ ախտանշանի կամ բավական ատիպիկ ախտանշաններով ինչի պատճառով հայտնաբերվում են միայն խորանալուց հետո և բուժումը բավական արդյունավետ չի լինում։
![]()
Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է պարբերաբար բուժզննում անցնել,հոգ տանել երիկամների առողջության մասին և հետևել օրգանիզմի տված ազդանշաններին ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երիկամների աշխատանքի խանգարումների մասին հուշող 13 ատիպիկ ախտանշան որոնք առաջին հայացքից որևէ կապ չունեն այս օրգանների հետ։
Կտրուկ ցավեր Մեջքի վերին կամ կողային հատվածի ցավը, որը տարածվում է որովայնի խոռոչի առջևի պատի և ցայլքի հատվածում կարող է լինել երիկամների հետ կապված խնդիրների մասին հուշող հիմնական ախտանշաններից մեկը։ Նման դեպքերում ամենայնի հավանականությամբ խնդիրը պայմանավորված է լինում միզուղիների վարակներով, ինչն արդեն իսկ տարածվել է երիկամների վրա։ Նման ցավը վկայում է բորբոքման մասին,մինչդեռ չափազանց ուժգին ցավն ու սպազմները կարող են հուշել միզաքարային հիվանդության մասին։
Հոգնածություն Երիկամների հիվանդությունների դեպքում խանգարվում է էրիթրոպոետինի էրիթրոցիտների արտադրությունը կարգավորող հորմոնի արտադրությունը, ինչն էլ հանգեցնում է անեմիայի (սակավարյունություն) խանգարման,որը դրսևորվում է թուլությամբ, քնկոտությամբ ու ինքնազգացողության վատթարացմամբ։ Նման խնդիրների դեպքում օրգանիզմը չի ստանում թթվածնի անհրաժեշտ քանակությունը ինչն էլ հանգեցնում է վերոնշյալ ախտանշաններին։
Դող ու ցրտի զգացողություն Երիկամների հիվանդությունների դեպքում այս տհաճ զգացողությունները կարող են ի հայտ գալ անգամ բավական շոգ եղանակին։Բանն այն է,որ թթվածնաքաղցի ու անեմիայի դեպքում նվազում է ջերմության ու էներգիայի արտադրությունը, ինչն էլ նման դրսևորումներ է ունենում։
Մկանների թրթիռ Մկանների անսպասելի թրթիռն ու կծկումները նույնպես կարող են հուշել երիկամների հետ կապված խնդիրների մասին։ Սա պայմանավորված է լինում արյան մեջ տոքսինների կուտակմամբ։
Մտքերի խառնաշփոթ Այս ախտանշանը ևս պայմանավորված է արյան մեջ մեծ քանակությամբ տոքսինների կուտակմամբ որոնք բացասաբար են անդրադառնում գլխուղեղի վրա։