Երեկ «Փեթակ»-ում էի՝ երկու տղա երեխա մոտեցան ասելով՝ «անձեռոցիկ կառնե՞ք…». հինգ րոպե չանցած նենց մի մաստեր կլաս ցույց տվեցին, որ ամբողջ «Փեթակով» կարծես հոսանք անցավ

Ֆեյսբուքյան օգտատեր Արտյոմ Ասիրյանն իր էջում գում է հետևյալը.

«Խնդրում եմ չալարել կարդալ…

Երեկ «Փեթակ» առևտրի կենտրոնում էի ՝ երկու տղա երեխա մոտեցան հետո իմացա, որ ախպերներ են փոքրը հազիվ 7 տարեկան լիներ, մեծը `12։

Պուճուրը ասումա անձեռոցիկ կառնե՞ք 100 դրամա (շատ անուշ երեխեք էին ես էլ տենց երեխեքի սիրում եմ էտ շրջապատումս բոլորը գիտեն)։

Ասեցի հա բալես տաս հատ պետքա տուր, էս ՏՂԵՐՔԸ ուրախությունից խառնվեցին իրար տաս հատ տվեցին, ասեցի սպասեք տղերք փողը թող մնա բայց եկեք հինգ հատը հետ տամ հինգն էլ տանեմ պոստեր տղերքին։

Երեխեքը ուրախության մեջ էին հինգ հատը հետ տվեցի հազար դրամնել հետը շնորհակալություն ասեցին ես էլ իրանց շնորհակալություն ասեցի, որ ՏՂԱ են մեծանում ու գնացին:

Հինգ րոպե չանցած հետ եկան բառացի ասելով հետևյալը.

Հոպար ջան, որ պոստեր էս տանելու կլինի էս հազար դրամը հետ տանք քեզ։

Անկեղծ փշաքաղվեցի բարձրաձայն ասում եմ հլե տեսեք ինչ սերունդ ունենք էս ՏՂԵՐՔԸ էս տարիքին լինելով պատրաստ են իրանց վերջին հազար դրամը տան զինվորի համար, իսկ դուք եկել եք «Փեթակ» շամպայն ու «զակուսկի» առնելու սենց շուտ ախպերներիս մոռացաք ու էտ պահին ամբողջ «Փեթակ» կարծես մի հոսանք անցավ էս ՏՂԵՐՔԸ բարոյականության մի մաստեր կլաս ցույց տվին, որը ցավոք տոնածառ ընտրող մեր հասարակությունը չընկալեց …

էս ՏՂԵՐՔԸ իմ հերոսներն են»։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: