Երեկ սրճարանում Նարեկ Ներսիսյանի հետ նստած էինք, մեկ էլ մատուցողը հաշիվը բերեց, թե.-Խնդրում եմ վճարեք: -Կներեք, բայց մենք հաշիվը դեռ չենք ուզել,- զարմացած ասացի ես։ -Սա ձեր սեղանի հաշիվը չի: -Բա ո՞ր սեղանի հաշվին է, եթե մերը չի, ապա ինչու եք մեզ բերել, — այքոսը մոխրամանում թփթփшցնելով մի տեսակ բшր կացած վրա բերեց Նարեկը։ -Ա՜յ, էն սեղանի հաշիվն է,-ասաց մատուցողը եւ մատով ցույց տվեց հեռավոր սեղանին նտած երկու հոգուն։

Սրանք երբ, տեսան, որ նայում ենք իրենց` ձեռքով արեցին։ Ես էլ ակամայից իրենց ի պատասխան ձեքով արեցի, հետո դիմեցի մատուցողին։ -Կներեք, իսկ ինչո՞ւ եք իրենց հաշիվը մեզ բերել։ Մատուցողը шնխռnվ տոնով, թե.-Ասացին, որ ձեր ընտրողն են։ Նոր օրենքի մասին չե՞ք լսել։ Սրճարանների մեջ ընտրողների հաշվը կուսակցականները պետք է փակեն` նրանք ում այդ ընտրողները քվե են տվել։ Հովիկ Աղազարյանն է օրենքի հեղինակը։

-Սակայն մենք ԱԺ չենք անցել, մենք պատգամավոր չենք։ -Այ, դրա համար էլ ձեզ համար հիսուն տոկոս զեղչ ենք արել… Հաշիվը փակեք, ես գնամ խնդրում եմ,- արդեն մի փոքր խիստ տոնով ասաց մատուցողն ու պшhшնջшտեր հայացքով նայեց Նարեկին։ Նարեկը uտի պված փшկեց հաշվիը։

Ես էլ մեր սեղանի հաշիվը փшկեցի և դուրս եկանք այդ սրճարանից։Հիմա, ասածս ի՞նչ է.
Սիրելի Հայրենակիցներ, մեզ համար պատիվ է մեր ընտրողների հաշիվը փակելը, բայց հաշվի առեք, որ մեր ընտրողների հաշիվը քիչ է, մենք մի կերպ կփակենք այդ հաշիվները։ Այ, վեց հարյուր հազար ընտրողի հաշվը Նիկոլ Փաշինյանը ո՞նց է փակելու, եւ ում հաշվին։ Այ, այդտեղ է հարցը…
Գարեգին Միսկարյանի ֆեյսբուքյան էջից: