
ՔՈՉԱՐՅԱՆԻ 《ԶՈՀԵՐԻ》 ԹԻՎԸ ԴԱՐՁԱՎ 18։
Երեկ մահացավ Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը։
Նա ազատազրկված էր 24 տարի։
Ամենևին չեմ ցանկանում անրադառնալ նրա մեղքին։
Ուղղակի կասեմ,որ ամեն հանցանք ունի իր պատիժը և երբ մարդուն պատիժ նշանակելուց նշանակում ես ավելի խիստ քան նախատեսված է օրենքով,ապա դա նույնպես հանցագործություն է,կասեմ ավելին այդպիսի քայլ կատարողը երբ շեղվում է օրենքից,իրեն դնում է Աստծո տեղ և մարդկային ճակատագիր է որոշում։
Իսկ դա արդեն աններելի մեղք է։
Արմենակ Մնջոյանի հետ միասին Ռոբերտ Քոչարյանի Ն֊103Ա ակնհայտ ապօրինի հրամանագրով 2003 թ օգոստոսի 1֊ին 42 անձի մահապատիժը իբր թե ներման ակտով փոխվեց Ցմահ ազատազրկման։
Ընդ որում,2003 թ օգոստոսի 1 ֊ին ընդունված քրեական օրենսգրքով արդեն իսկ մահապատիժ պատժատեսակ գոյություն չի ունեցել։Փաստացի Քոչարյանը գոյություն չունեցող պատժատեսակն է փոփոխել Ցմահ ազատազրկման։
Այն էլ այն դեպքում,երբ հանցագործության կատարման պահին գործող օրենսդրության 23 հոդվածի համաձայն մահապատժի իրականացման անհնարինության դեպքում այն միմիայն դատարանի միջոցով կարող է փոփոխվել ազատազրկման առավելագույնը 20 տարի ժամկետով։
Ըստ հավաստի լուրերի Եվրոպական Միությունը ,երբ Ցմահ Դատապարտյալների թիվը երկրում հասնում էր 100 ի սկսում էր լուրջ ֆինանսական օգնություն տրամադրել պետությանը։
Եթե սա իրական է,ապա հենց այս հանգամանքն էլ եղել է խթանը,որ գրիչի մեկ հարվածով 42 անձ 20 տարվա ազատազրկման փոխարեն ստացել են Ցմահ և նրանց թիվը դարձել է 103։
Փաստացի մարդկային կյանքեր,փողի դիմաց։
Ինչև է,42 հոգուց այսօր կենդանի են մնացել 34 հոգի։
Բացի մարտի 1 ֊ի տասը զոհից ևս 8 հոգու մահվան համար պատասխանատու է Ռոբերտ Քոչարյանը և նրան սպասարկող դատարանները։
Ամփոփեմ՝
Ցմահ ազատազրկվածների այս քանակը,դա խարան է մեր պետության համար։
Առաջին հերթին պետք է ազատ արձակվեն Քոչարյանի ապօրինի հրամանով Ցմահ ազատազրկման դատապարտված և կենդանի մնացած 34 հոգին,ովքեր կալանքի տակ են 20 տարուց ավելի և այդ ընթացքում նոր հանցանք չեն կատարել։
Ապրեք խաղաղությամբ և հավատով,այսօր Սուրբ Ծնունդ է։
Ցավակցում եմ Մնջոյանի ընտանիքին։
Արտակ Գալստյան։