Երեկոյան աշխատանքից տուն էի վերադառնում, հանկարծ բարձրահարկ շենքի մոտով անցնելիս նկատեցի, որ ինչ-որ մեկը լացակումաց օգնություն էր աղերսում…

Գնում եմ տուն, անցնում եմ 12 հարկանի շենքի կողքով, հանկարծ անհանգստացած ձայն եմ լսում.
-Երիտասարդ…
Բարձրացնում եմ գլուխս և վեցերորդ հարկի պատուհանից նայող մի տարեց կնոջ եմ տեսնում:
-Ի՞նչ է պատահել,-հարցնում եմ:
-Չէի՞ք հուշի, թե որ հարկում եմ,-անհանգստացած ձայնով շարունակում է կինը:
-Վեցերորդ:

-Երիտասարդ, խնդրում եմ կանգնեք այստեղ 2-3 րոպե, ես կնայեմ պատուհանից, իսկ դուք ինձ կասեք, հենց հասնեմ իններորդ հարկ:
-Լավ,-ասում եմ ես և հանգիստ սպասում, քանի որ տեղ չունեմ շտապելու:

Վերև նայելով՝ կանգնած սպասում եմ, թե երբ կերևա տարեց կինը, իսկ նա չկա ու չկա:Այդ պահին շենքից մի տղամարդ է դուրս գալիս, տեսնելով ինձ՝ մոտենում  և հարցնում է.

-Դուք պատահաբար հարկերը չե՞ք հաշվում՝ մի տարեց կնոջ սպասելով:
-Այո, իսկ դուք որտեղի՞ց իմացաք:
-Դա իր ամենօրյա զբաղմունքն է:

Նա մեր հարևանուհին է, խեղճը խելագարվել է…
Ամբողջ կյանքում մաթեմատիկայի ուսուցչուհի է եղել, իսկ հիմա ոչնիչ չի հասկանում: Միայն նայում է պատուհանից և բոլորին ստիպում հաշվել հարկերը:
Հանգիստ գնացեք տուն, էլ անելիք չունեք…

norpaster.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: