10 տարի երեխա չեմ ունեցել, էլ չգիտեինք` ինչ անել ու մեկ էլ հղիացա: Աշխարհով մեկ էինք եղել, հեքիաթի պես մի բան էր Արշակիս ծնունդը: Ցավոք էլ երեխա չունեցանք, բայց Արշակս փոխեց մեր կյանքը, նա մի նոր շունչ բերեց մեր ընտանիք: Հպարտանում էի տղովս, դպրոցը գերազանցությամբ ավարտեց, ընդունվեց համալսարան ու տարան բանակ:
Մեկ տարավա ծառայող էր, էս վերջին դեպքերի պատճառով տւարել էին Վարդենիս: Ինձ ստում էին ու ասում, դիրքեր չեն հանել երեխեքին, ապահով վայրում են: Բայց դե չէր զանգում, ես զգում էի, որ մի բան այն չի, մի օր վեր կացա, ամուսնուս ասեցի մեքենան հանի գնում ենք երեխուս մոտ: Ես պետք ա իմ աչքով տեսեմ երեխուս, որ հանգստանամ: Ամուսինս ասեց էսօր էլ համբերի ու առավոտյան կգնանք:

Էն էլ առավոտյան արթնացա էն ձայներից, որ ամուսինս տալիս էր գլխին, ամեն բան պարզ էր, բայց չէի հավատում, Արշակս չէր կարող ինձ թողել: Մի քանի ժամ անց արդեն երեխես Երևանում էր, գնացինք տեսնելու, հասանք հիվանդանոց ձեռքը բռնեցի ու երեխես աչքերը փակեց: Հենց ձեռքս բռնեցի զգացի ոնց սեխմեց, ոնց որ սպասեր ինձ ու նոր հոգին տար: Գլուխս պատերով եմ տալիս էս վշտից, իմ ապրելն էլ կոպեկի արժեք չունի: