Երեխա ունենալու 6 տարվա պայքարից հետո մայրը նրանից հրաժարվեց ծնվելուց անմիջապես հետո

Սա իմ զարմուհու` Տատյանայի պատմություն է, այժմ նա 41 տարեկան է։ Տատյանան երկու անգամ ամուսնացած է եղել, բայց երեխաներ չունի։ Ապրում է վարձով բնակարանում և շատ է սիրում իր աշխատանքը, որով ի դեպ, շատ լավ գումար է վաստակում և կարծես, գոհ է իր կյանքից։

Երբ Տատյանան դեռ ամուսնացած էր` մոտավորապես 8-9տարի առաջ, նա որոշեց, որ ժամանակն է երեխաներ ունենալ, զրուցեց ամուսնու հետ և նա դեմ չէր։ Այդպես ցանկություն առաջացավ երեխա ունենալու, բայց նրանց մոտ չէր ստացվում։

4 երկար ու ձիգ տարիների պայքարից հետո սկանդալներ ու վեճեր սկսեցին ծագել ամուսնու և կնոջ միջև։ Ի վերջո նրանք բաժանվեցին, և ավարտվեց նչանց ընտանեկան կյանքը։ Անգամ ամուսնալուծությունից հետո Տատյանան մտածում էր երեխա ունենալու մասին։ Բայց ումի՞ց հղիանար, ժամանակավոր կապերը նրան պետք չէին։ Տատյանան մի քանի անգամ հարաբերություններ է սկսել, բայց հենց որ նրանք իմացել են, որ Տատյանան երեխաներ է ուզում, և ոչ թե հետագայում, այլ մոտ ապագայում, նրանք շատ արագ հեռացել են։

Այս մասին պետք է իմանա ...

Անցավ ևս 2 տարի։ Այդքան անհաջող փորձերից հետո Տատյանան որոշեց դիմել Աստծուն և գնաց եկեղեցի։ Ամբողջ ժամանակ նա աղոթում էր, գնում էր տարբեր սուրբ վայրեր և շարունակում էր փորձել իր հավերժական ցանկության իրականացնել ԷԿՈ֊ ի միջոցով։ Գումարը ծախսվում էր, ի  վերջո հրաշքը տեղի ունեցավ։ Ի վերջե 6 տարի հետո նա հղիացավ՝ իհարկե ոչ բնական ճանապարհով։ Տատյանան իր ուրախությունն անմիջապես կիսեց բոլորի` իր ընկերների, հարազատների, և նույնիսկ հարևանների հետ։ Նա անհանգստանում էր, որ կարող են դժվարություններ առաջանալ, ուստի նա հանգստ էր պահում իրեն, անգամ հիվադանոցում որոշ ժամանակ մնաց։

Ավելի հանգիստ լինելու համար նույնիսկ տեղափոխվեց մոր տուն։ Երբ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ նրան ասացին, որ աղջիկ է, նա գնեց ամենալավ իրերը և սկսեց պատրաստվել երեխայի ծննդին։ Վերջնաժամկետից մի փոքր շուտ՝ Տատյանային տեղափոխեցին հիվանդանոց, և երբ նա ծննդաբերեց, ես զանգահարեցի, որպեսզի շնորհավորեմ և իմանամ թե ինչպես է։ Ես մտածել էի, որ պետք է երեխային տուն բերելուց գնամ, ուստի հարցրեցի, թե երբ դուրս կգրեն։

Հարցիս ՝ Տատյանան պատասխանեց, որ հարկավոր չէ նրան դիմավորել, քանի որ ինքն էլ կարող է տուն հասնել։ Ավելին, նրան դուրս են գրում միայնակ՝ առանց երեխայի։ Ես դադարեցրի հարցերս և որոշեցի խոսել նրա մոր հետ։ Մորաքույրս հաստատեց դստեր խոսքերը, բայց ինչ-ինչ պատճառներով փոքրիկի մասին ոչինչ չասաց։ Մի քանի օր անց Տատյանային դուրս գրեցին ծննդատնից։ Նա վաճառեց երեխայի համար գնված բոլոր իրերը, և շարունակեց ապրել իր նախկին կյանքով, ասես չի էլ եղել այդ երկար սպասված հղիությունը, ծննդաբերությունը և երեխան։

Оставила ребёнка в роддоме после шести лет мольбы о беременности

Ես շատ էի ցանկանում իմանալ նման որոշման պատճառը, բայց միայն իմացա, որ եիեխան առողջ է ծնվել։ Տատյանան ոչ ոքի չէր ասում, թե ինչու է հրաժարվել երեխայից։ Այժմ նա ապրում է վարձով բնակարանում, նա հանդիպում է մի տղամարդու հետ և կարծես մոռացել է անցյալի մասին։ Բայց ես չեմ կարող գտնել ինքս ինձ, քանի որ փոքրիկը պիտի մեծանա մանկատանը։

Ես աղոթում եմ Աստծուն, որ նրան որդեգրեն և նա ունենա իրեն սիրող ծնողներ։

Նյութը պատրաստեց Նոր Ինֆո-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: