Երեխայիս ծնվելուց հետո ես շատ էի անհանգստանում, վախենում էի ամուսնուս արձագանքից, երբ կտեսնի մեր փոքրիկին․․․ Իսկ ահա իմ անհանգստության պատճառը

Այս պատմությունը տեղի է ունեցել 18 տարի առաջ, երբ ես և ամուսինս սպասում էինք մեր երկրորդ երեխային։ Մենք ապրում էինք լիակատար խաղաղության, սիրո և փոխըմբռնման մեջ: Աղջիկս մեծանում էր, իսկ մենք սպասում էինք մեր որդուն: Ամուսինս անում էր հնարավոր և նույնիսկ անհնարին ամեն ինչ ինձ երջանկացնելու համար:

9 ամիսն արագորեն թռավ, իսկ ահա ծննդաբերությունը տևեց մի ամբողջ օր: Առավոտյան ծնվեց մեր տղան։ Ամբողջովին ուժասպառ, սկզբում ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում, բայց հետո, երբ երեխային դրեցին իմ կրծքին, ես տեսա, որ նա ծնվել է անսովոր շքեղ և նարնջագույն մազերով: Պատկերացնու՞մ եք: Նա իսկական կրակի էր նման: Եվ ես պարզապես զարմացած էի: Ես շիկահեր եմ, իսկ ամուսինս ՝ սևահեր: Ես չէի կարողանում հասկանալ, թե որն է դրա պատճառը, և որտե՞ղից կարող է մեր տղան ունենալ այդպիսի անսովոր գույնի մազեր:

Եվ ես ընկա հուսահատության գիրկը: Խուճապը սկսվեց: Ես պարզապես չէի պատկերացնում, թե ինչ եմ ասելու ամուսնուս։ Ստրեսի մեջ ընկա, վախեցրեցի բոլոր բժիշկներին, և հանկարծ ինձ մոտեցավ գլխավոր բժիշկը և ասաց, որ արցունքներն անտեղի են, որ երեխայի հետ ամեն ինչ կարգին է և դա աենակարևորն է։ Դա իհարկե ամենակարևորն էր, բայց ինչպես ասեմ ամուսնուս, որպեսզի հավատա, որ ես իրեն չեմ դավաճանել։

Անցել է արդեն շատ տարիներ, իսկ ես շարունակում եմ պարզ հիշել, թե ինչքան շատ էի վախենում, որ ամուսինս պետք է այցելի հիվանդանոց՝ երեխային և ինձ տեսնելու համար։ Նա երջանիկ և փայլող աչքերով մտավ հիվանդասենյակ, սկզբում շատ էր զարմացել, բայց երբ գրկեց երեխային ասաց, որ նա շատ նման է Վարիա տատիկին։ Ուսերիցս ասես մի մեծ քար ընկավ, պարզվեց, որ ամուսնուս տատիկի մազերն էլ են այդպիսի գույն ունեցել։ Ես չեմ տեսել Վրիա տատիկին և քիչ էր մնում նման մտքերից խելագարվեի, իսկ ամուսինս փայլում էր ուրախությունից։

Նյութը պատրաստեց՝ Նոր Ինֆո-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: