Երդվում եմ, որ ամուսնուս չեմ ծեծում…

Արդյո՞ք շատ ընտանիքներ գիտեք, որտեղ ամուսինը զբաղվում է տնային գործերով: Կարողանում է կար անել: Անձամբ իմ բախտը շատ է բերել. ամուսինս ամեն հարցում վարպետ է:

Երեկ ինձ նոր տաբատ էի գնել, բայց հագովս մի քիչ երկար էր: Եկա տուն և խնդրեցի ամուսնուս կարճացնել այն, երբ ժամանակ ունենա: Նա կարողանում է գործ անել կարի մեքենայով:

Ես ինքս ոչինչ չեմ կարողանում կարել, իսկ ամուսինս մի օր նույնիսկ բաճկոնն էր ձևափոխել:

Մի խոսքով, տվեցի ցուցումները և պառկեցի քնելու: Առավոտվա 4-ին արթնացա կարի մեքենայի աղմուկից: Վեր թռա և ապշած նայեցի ամուսնուս, մի՞թե նա հարմար պահ էր գտել կարուձևի համար:

-Ես երեկոյան պառկեցի քնելու, իսկ կես ժամ առաջ վեր թռա այն մտքից, որ չեմ կարել տաբատդ:

Երդվում եմ բոլոր սրբերով, որ ամուսնուս չեմ ծեծում, չեմ ստիպում տան գործեր անել: Թե ինչու էր նա վախեցել, որ առավոտյան կբարկաամ, եթե տեսնեմ, որ չի կարել:

Այդ ամենն ասացի նրան, իսկ ամուսինս էլ պատասխանեց, որ հիշում է ընկերուհուս ծննդյան օրվա մասին, և կարծել է, որ կցանկանամ նոր տաբատս հագած գնամ:

Այնքան եմ ծիծաղել: Մի խոսքով, հիմա աշխատանքի վայրում եմ՝ հագիս էլ նոր տաբատս, սպասում եմ, թե երբ եմ գնալու միջոցառմանը…

privetik24.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: