Երբ 4 տարեկան ճուտը քնից արթնանում ա կողքս, աչքերը բացում ա ու հարցնում «Բակուր, բա պապաս ինչի էլ չի գալիս մեզ մանկապարտեզից տուն տանի, մեզ սիրի…», պատասխանում եմ… հիմա ես չգիտեմ ինչ պատասխանեմ, պատասխանեմ կմտածեն արդարանում եմ․․․

Երբ 4 տարեկան ճուտը քնից արթնանում ա կողքս, աչքերը բացում ա ու հարցնում «Բակուր, բա պապաս ինչի էլ չի գալիս մեզ մանկապարտեզից տուն տանի, մեզ սիրի…», պատասխանում եմ… հիմա ես չգիտեմ ինչ պատասխանեմ, պատասխանեմ կմտածեն արդարանում եմ․․․

Բակուր Մելքոնյանը գրում է. Նոր վերադարձա Հայաստան, ընկերս զանգեց: Շատ հայրենասեր ու վերին աստիճանի էմոցիոնալ դեմք ա: Վրդովված եկավ հանդիպման: Պարզվեց ինչ-որ մի վի ժվածք սուտ լուրեր ա տարածել իր մասին: Քիչ անց պարզվեց, որ տարածողը ֆեյք ա: Հիմա ինձ հարցնում ա. Ապեր հիմա ես չգիտեմ ինչ

պատասխանեմ, պատասխանեմ կմտածեն արդարանում եմ, չպատասխանեմ՝ կմտածեն վախեցա, չգիտեմ ինչ անեմ: Ու առանց սպասելու իմ պատասխանին շարունակում ա. թե ասա քեզ ինչի եմ ծանրացնում էս թեմայով, հենա քո մասին էլ են մեկ-մեկ էշություններ գրում, դու էլ չես իմանում ինչ պատասխանես, չես արձագանքում: Ասում եմ.

Ընգեր ջան որ չեմ պատասխանում էդ ճիշտ ես ասում, բայց որ չգիտեմ ինչ պատասխանեմ, այ էդ սխալ ես ասում: Գիտեմ ինչ պատասխանեմ, ավելին, շատ լավ գիտեմ ինչ պատասխանեմ ու շատ հեշտ կարող եմ պատասխանել: Զարմացած ասում ա. բա ինչի՞ չես պատասխանում: Ասում եմ. ասեմ չես հավատա, հավես չունեմ) Իսկ ավելի կոնկրետ չեմ էլ կարդում, որ պատասխանեմ, ժամանակ չեմ ծախսում, ժամանակը թանկ է, ավելի

կարևոր հարցերի պատասխաներ կա, որ արժե իմանալ, ավելի կարևոր հարցեր կան կյանքում: Ընկերս համառ գտնվեց, ասում ա. դե օրինակ մի հարց ասա: Ասեմ. երբ 4 տարեկան ճուտը քնից արթնանում ա կողքս, աչքերը բացում ա ու հարցնում «Բակուր, բա պապաս ինչի էլ չի գալի մեզ մանկապարտեզից տուն տանի, մեզ սիրի…», իսկ ես շաաատ եմ ուզում էս հարցին պատասխանել,

շատ-շատ, բայց չգիտեմ ինչ ասեմ, ինչ-որ կիսատ պռատ բաներ եմ ասում, ասում եմ Աստված պապիկի մոտ ա պապան բալես, մենք էլ մի օր կգնանք էնտեղ, իսկ ճուտը շարունակում ա. «բա ինչի՞ Աստված պապիկը չի թողնում պապան մեր մոտ գա…» ու ես լրիվ խճճվում եմ, չեմ

իմանում ինչ ասեմ, արցունքոտ աչքերս փախցնում եմ երեխան չտեսնի, թեման լրիվ փոխում եմ, ինչ որ խաղալիքներ եմ խոստանում եւ հասկանում եմ, որ շատ-շատ եմ ուզում պատասխան ունել, պատասխանել ճուտին, ինքս էլ հասկանալ ինչի՞ ա հաճախ կյանքը այդքան անարդար… Գլուխս բարձրացրեցի, տեսա ընկերոջս թաց

աչքերը, որտեղ էլ ընդհանրապես չկար ֆեյքին պատասխանելու ցանկություն: Վեր կացավ, փաթաթվեց ինձ ու սկսեցինք խոսել այլ կարևոր թեմաներից՝ մեր ճուտերի համար ավելի ապահով և հզոր երկիր ստեղծելու քայլերից… Կարևորը երկրորդականից տարբերող մարդկանց հետ շփումներով լի շաբաթ-կիրակի եմ մաղթում բոլորիս:

Понравилась статья? Поделиться с друзьями: