Նորզելանդացի Շելլի Պրովեբստելը հրապարակեց մի գրառում, որն շատ սիրվեց ամբողջ աշխարհում: Բանն այն է, որ աղջիկը հոգնել էր կարծրատիպերից, և նա որոշեց պայքարել դրանց դեմ:

Շելլին ժամանակ էր անցկացնում լողափում և ցանկանում էր մի քանի գեղեցիկ լուսանկարներ կատարել լողազգեստով: Այնուամենայնիվ, երբ աղջիկը սկսեց լուսանկարվել, նրա հետեւում գտնվող տղամարդիկ սկսեցին ծիծաղել և ծաղրել նրան:Աղջիկը չամաչեց, և նա պարզապես շարունակեց նկարվել: Եվ նույն օրը, երբ տուն վերադարձավ, մի երկար գրառում արեց, որը կարդացին միլիոնավոր օգտատերեր ամբողջ աշխարհում:
«Նվիրվում է այն երիտասարդներին, ովքեր այսօր լողափին ծիծաղում էին ինձ վրա, երրբ ես հանեցի պարեոն, բացահայտելով իմ հոգին (մարմինը բիկինիով), ես պարզապես ուզում եմ ասել իմ սրտի խոսքը, գնացեք գրողի ծոցը:Ձեզ նման շատ մարդիկ ամաչում են իրենց մարմիններից: Ձեր պատճառով կանայք ամաչում են լողափին բաց լո ղազգեստ հագնել կամ կարճ զգեստ կրել:

Ձեր նմանների պատճառով շատերը խիստ դիետաներ են պահում`մոդելի պարամետրերին հասնելու համար: Ձեզ նման մարդկանց պատճառով շատերը ամբողջ տարին հագնում են երկարաթև սվիտեր, քանի որ ամաչում են ցույց տալ իրենց ձեռքերը: Դուք մարդկանց մոտ անո րե քսիայի, գիրության և բուլի միայի պատճառ եք հանդիսանում: Ձեր պատճառով շատերն ինքնաս պան են լինում:Դուք պատասխանատվություն չեք կրում յուրաքանչյուր դեպքի համար, բայց պետք է պատասխանատվություն կրեք ձեր գործողությունների համար:

Ուստի, հաջորդ անգամ, երբ կտեսնեք ինձ նման մեկին, մտածեք, արդյոք դուք ունեք իրավունք ուրիշի վրա ծիծաղելու և վերջիվերջո հաշվի առեք, որ շատերն ինձ պես ինքնավստահ չեն, որպեսզի կարողանան թքած ունենալ ձեզ վրա: Ճիշտն ասած, մի պահ ես ցանկացա փաթաթվել սրբիչով, բայց հետո որոշեցի թքած ունենալ և շարունակեցի լուսանկարվել: Ի դեպ շատ հաջողվաշ լուսանկարներ են ստացվել:
Նյութը հրապարակվեց mediaarmm.ru կայքի կողմից