Երբ հյուրերն իմացան, թե ով է հարսին խորանի մոտ ուղկեցող տղամարդը, ապշեցին․․․զարմացած էր նաև փեսան

Ձենի Սթեփյենի հորը սպшնել են 10 տարի առաջ։ Նրա սիրտը փոխպատվաստել են Արթուր Թոմասին՝ Նյու-Ջերսիից։ Այժմ տղամարդը եկել է այն մարդու աղջկա հարսանիքին, ով իրեն երկրորդ կյանքն է նվիրել։ Սակայն եկել է ոչ հենց այնպես, այլ Ջենիին խորանի մոտ ուղեկցելու համար։

Ջենիի հոր՝ Մայքլի վրա 16-ամյա երիտասարդ էր հարձակվել, որ կողոպտի։ Սակայն, հավանաբար, անչափահասը ճիշտ չէր հաշվարկել ուժն ու պատահաբար սպшնել էր տղամրադուն։ Նրան բռնեցին և դատապարտեցին 40 տարվա ազատազրկման։ Հանգուցյալի ընտանիքը մեծ դժվարությամբ համակերպվեց կորստի հետ։ Սակայն նրանք կարողացան ուժ գտնել իրենց մեջ և Մայքլի սիրտը տալ ուրիշ մարդու, ում կյանքը թելից էր կախված։

Ըստ դոնորի որոշած կանոնների՝ ընտանիքը կարող է կապ պահպանել այն մարդու հետ, ում փոխպատվաստել են օրգանը։ Դրա համար էլ Մայքլի ընտանիքը ժամանակ առ ժամանակ շփվում էր Արթուր Թոմասի հետ։ Հիմնականում դրանք հեռախոսազանգեր էին և տոնական բացիկներ։

Հոր մшհվանից 10 տարի անց Ջենին որոշեց ամուսնանալ։ Աղջիկը երկար էր մտածում, թե իրեն ով կուղեկցի խորանի մոտ։ Ի վերջո հիանալի մի բան որոշեց․ նա այդ դերի համար ընտրեց Արթուրին։ ՎԵրջինս իր ընտանիքի հետ խորհրդակցելով՝ ընդունեց հրավերը և այդ կարևորը օրը կանգնեց Ջենիի կողքին։
ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: