
Ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանն իր էջում գրել է.
ԵՐԲ ԿՊՆՈՒՄ ԷՔ ՈՒՐԻՇԻ ԵՐԵԽԱՅԻՆ ՝ ՀԻՇԵՔ ԴՈՒՔ ԷԼ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՔ ԿԱՄ ԿՈՒՆԵՆԱՔ։
Մեծերը ճիշտ են ասում կենդանական աշխարհում ամենաստորները հանդիպում են մարդ կոչվող տեսակի մեջ։
Որքան ստոր պետք է լինի բանականություն ունեցող կենդանին,որ քաղաքական շահարկման առարկա դարձնի հակառակորդի դստեր 20 ամյակը։
Առանց մտածելու,որ դուստրը կարդալով իր ծնողին զրպարտող նյութը ,ի տարբերություն նմանատիպ այլ բամբասանքների այս մեկում զգալու է իր մեղքը,քանի որ ծնողի սերը իր հանդեպ հանգեցրել է անհարմարության հենց նույն ծնողին։
Ուղղակի մի քանի հարց բանական տականքներին։
Դուք երեխա չունե՞ք կամ չէ՞ք պատրաստվում ունենալ։
Դուք ձեր զավակի 20 ամյակին սև շորեր է՞ք հագել և ո՞ղբ կապել,թե ուրախացել էք և պարել։
Ձեր զավակների ծննդյան օրերին երբևի՞ցե ձեր ընկերները և հարազատները ձեր,որպես ծնող կենացը չե՞ն խմել,թե՞ դուք արգելել էք դա,քանի որ համոզված էք որ դուք արժանի չէք ձեր զավակին և կենաց ասողը ուղղակի քծնում է ձեզ։
Մի բան էլ և ձեր այս ստոր տեսակը, այսպիսի մեթոդներով ցանկանում է նո՞րից գալ իշխանության և ի՞շխել Մեծ Հայկի ազգին։
Չի ստացվի և մի մոռացեք ,որ երեխա ունեք կամ մի օր կունենաք և ազդեցությունը ծնում է հավասարազոր հակազդեցություն։
Սա արդեն տարրական ֆիզիկայից է։
Ինչևէ սթափվեք քանի դեռ ուշ չէ։
Աստված բոլորիս զավակներին պահապան։