Երբ խորթ մայրն ավելի հարազատ է դառնում և ավելի լավ է քեզ հասկանում՝ քան հարազատ մայրդ

Ես ունեի մի ընկերուհի, որի հետ հետ միասին էինք սովորել: Նրա անունը Տատյանա է: Նրա մայրն ու հայրը ամուսնալուծվել են, երբ նա հինգ տարեկան էր: Աղջիկն ապրում էր մոր հետ, բայց շփման մեջ էր նաև հոր հետ: Հայրն այդ ժամանակ արդեն ապրում էր իր երկրորդ կնոջ հետ:

Սկզբում Տանիայի և Ռիտայի (հոր կինը) հարաբերություններն այնքան էլ լավ չէին: Այնուհետև նրանք աստիճանաբար ընկերացան: Երբ Տանիան 12 տարեկան էր, հայրն ամուսնացավ Ռիտայի հետ: Նրանք հարսանիքին հրավիրեցին նաև Տանիային, իսկ նա մեծ ուրախությամբ մասնակցեց: Ի դեպ, Տանյայի մայրը շատ բացասական էր արձագանքում նրանց շփմանը, բայց Տատյանան ավելի ու ավելի հաճախ է այցելում հորը: Խորթ մայրը նրան ընդունում էր սեփական երեխայի պես։ Աղջիկը շատ էր փոխվել, նա սկսել էր ուրիշ աչքերով նայել իր մորը, իրենց տանը և նույնիսկ եկավ մի ժամանակահատված, որ Տանյան ինձ ասաց, որ հիմա է հասկանում, թե ինչու է հայրը հեռացել իր մորից։

Ես շատ էի զարմացել, ասում էի նրան, որ չասի նման բաներ և որ պետք չի այդքան դաժան լինել, վերջիվերջո դա նրա մայրն էր։ Մենք որոշ Ժամանակ չէինք շփվում, քանի որ նա նեղացել էր ինձանից, հետո այնպես ստացվեց, որ մենք սկսեցինք ապրել տարբեր քաղաքներում, մի քանի ամիս անց ճակատագիրը մեզ նորից կապեց, և նա ինձ հրավիրեց իրենց տուն։ Մենք այդ ժամանակ 25 տարեկան էինք, նա դեռ ապրում էր իր մայրիկի հետ, բայց ուներ մտադրություններ տեղափոխվել իր ընկերոջ բնակարան։

Մենք նստել էինք խոհանոցում, Տանյան թխվացքաբլիթներ էր պատրաստել և մենք միասին համտեսում էինք, այն շատ համեղ էր ստացվել։

-Որտեղից ես սովորել այսքան համեղ ուտեստներ պատրաստելը,- հարցրեցի ես Տանիային։

-Այս ամենն ինձ Ռիտան՝ հայրիկիս կինն է սովորեցրել։

Նա ասաց, որ միշտ այցելում է հորը և խորթ մայրիկին, որ նա իրեն շատ բաներում է օգնում։ Նա ընդանրապես չի նեղանում իր մայրիկից, բայց նրանց հարաբերությունները չի կարելի մտերիմ համարել։ Իսկ հիմա, երբ նա ցանկանում է տեղափոխվել իր ընկերոջ մոտ, որպեսզի ստեղծի իր անձնական կյանքը, մայրն իրեն աջակցելու փոխարեն սկանդալներ է սարքում։

Մի խոսքով այս պատմությունն այն մասին է, որ խորթ մայրը Տանիայի նկատմամբ ավելի ջերմ էր և նրան ավելի լավ էր հասկանում, քան իր սեփական մայրը։

Իսկ ի՜նչ եք կարծում Դուք, ո՜վ է մեղավոր այս իրավիճակում․

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-Ն

Понравилась статья? Поделиться с друзьями: