Երբ երեխան ողջ մնաց հղիության արհեստական ընդհատումից հետո

Նա չունի անուն, չունի ծնողներ, ինքը նույնպես դեռ չկա: Նա անտեսված ու արհամարհված վիժվածք է, ով չնայած հանգամանքներին ողջ է մնացել:

940 գրամ կշռող այս փոքրիկ արարածը, որը դեռ 3 ամսական չկա, պետք է գտնվեր մոր արգանդում, բայց 14 շաբաթականում նրա 25- ամյա մայրը նրանից ազատվելու համար սկսեց խմել չինական հաբեր: Նրան հետ չպահեց անգամ երեխայի շարժը, նա շարունակեց դեղորայքի ընդունումը: Սակայն մորից ու նրա օրգանիզմից մերժված պտուղը ապրեց: Տղայի մոտ դեռ լիարժեք չէին ձեւավորվել մի շարք կարեւոր օրգաններ, հետեւաբար նրա կյանքը լիովին կախված էր պլաստիկե քյուվեզից: Այժմ բարդ բժշկական սարքավորումը ապահովում է փոքրիկին թթվածնով ու տաքացնում է նրան:

Երեխան /դժվար է նրան պտուղ ասելը/ դեռ չի կարող ինքնուրույն կուլ տալ եւ որպեսզի չխեղդվի վերակենդանացման բաժնի բուժքույրերը անընդհատ հեռացնում են նրա փոքրիկ բերանում կուտակվող թուքը: Այսօր նա արդեն 7 օրական է: Չնայած նրան ամիսներ շարունակ թունավորել են, փոքրիկը չի դադարել զարգանալ: Եթե տղան հաջողությամբ հաղթահարի այս դժվար շրջանը, նրան կտեղափոխեն նորածինների բաժանմունք, կտան անուն եւ ծննդյան վկայական:

Նրա մասին հոգ է տանում հիվանդանոցի ամբողջ բուժանձնակազմը, իսկ մայրը փախել է հիվանդանոցից նրանից ազատվելուց անմիջապես հետո: Նա նույնիսկ երեխայից հրաժարվելու դիմում չի գրել, քանի որ նման երեխային դժվար թե որեւէ մեկը ցանկանա որդեգրել:

Այսօր հիվանդանոցի փոքրիկ պացիենտը ստացավ ծննդյան մասին տեղեկանք եւ դարձավ լիարժեք ՄԱՐԴ:

Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net կայքից:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: