Այժմ նորաձև է բնականը: Ինչպես կանայք, այդպես էլ տղամարդիկ ցանկանում են, որ մարդիկ տեսնեն և ընդունեն միմյանց այնպիսին, ինչպիսին որ կան իրականում՝ չկենտրոնանալով դրականի կամ բացասականի վրա: Սակայն կան նաև այնպիսիսք, ովքեր օգտվում են պրոֆեսիոնալների ծառայություններից, որպիսի թաքցնեն արտաքինի որոշակի թերություններ:
Երբեմն լինում է այնպես, որ չափազանց դժվար է ցույց տալ իրականությունը՝ արտաքինի մեջ առանց որևէ մի բան փոխելու, առավել ևս երբ շատ ես տարբերվում ուրիշներից:
Օրինակ, Սառա Էյզենմանը, ով ապրում է Արիզոնայում, մի օր երեկոյան պառկեց քնելու, այդ պահին նա սև մազերով էր, իսկ առավոտյան հայտնաբերեց, որ մազերը ամբողջովին ճերմակել են: Նման բան նույնիսկ պատերացնելն է բարդ:
Մի գիշերվա մեջ երիտասարդ աղջկանից նա ծեր կնոջ էր վերածվել:
Բնականաբար, Սառան շատ էր անհանգստանում դրա պատճառով: Սկսեց ներկել մազերը: Նա իր ճերմակած մազերն ընկալում էր որպես ծերացման նշան: Իսկ դրանից հետո էլ նրա մոտ դեպրեսիա սկսվեց: Եվ Սառային անդադար մի հարց էր տանջում. «Ինչու՞ սա ինձ հետ պատահեց»:
Ժամանակի հետ մազերը ներկելը հոգնեցրեց կնոջը: Հղիության ժամանակ նա ցանկանում էր ավելի երիտասարդ և գեղեցիկ տեսք ունենալ, և ճերմակ մազերը թաքացնում էր նույնիսկ ամենամտերիմներից:
Իսկ ահա այսօր նա 37 տարեկան է, և հասկացել է, որ ամեն ինչ փոխվել է: Սառան սկսել է ինքն իրեն սիրով մոտենալ, և դադարել է ներկել մազերը:
Բացի այդ, Սառային սկսել է դուր գալ մազերի երանգը, առավել ևս, այսօր շատերն են հատուկ ընտրում այդ գույնը և ներկում մազերը: