Երբեք ոչ մի դավաճան չի ասել եւ չի ասելու, որ…Վահե Տեր-Մինասյանի ջախջախիչ անդրադարձը երկրի ներքին թշնամիների գործունեությանը

Դավաճանություն է Երկրի համար ծանր պահին «ընդիմություն խաղալը»․․ ․Վահե Տեր-Մինասյանի ջախջախիչ գրառումը

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Դավաճանության ոչ նուրբ արևստը։ Ցավոք մեր ողջ պատմության ընթացքում դավաճանների պակաս չենք ունեցել։

Ընդ որում մարդկային այս տեսակը սովորաբար ջրի երես է դուրս գալիս հատկապես երկրի ու ազգի համար ճակատագրական պահերին։ Ավելին, այն սովորաբար իրեն սկսում է ներկայացնել որպես փրկիչ։

Երբեք, ոչ մի դավաճան չի ասել եւ չի ասելու, թե դավաճանում է։

Հակառակը՝ եկել է ազգը փրկելու… Դավաճանություն է պետական, ռազմական գաղտնիքների բացահայտումը Դավաճանություն է, թշնամիներին «գլխի գցելը», թե սրանք թուլացել են ու խփելու ճիշտ ժամանակն է, դե մենք էլ ինչով կարողանանք կօգնենք
Դավաճանություն է Երկրի համար ծանր օրերին վարձու լրատվամիջոցում հոդված պատվիրելն ու գրելը

Դավաճանություն է Երկրի համար ծանր պահին «ընդիմություն խաղալը»։ Պատերազմական երկրում ընդդիմությունը կանգնում է ազգի ու իշխանության կողքին ու թիկունքից դանակ չի խրում։ Դավաճանություն է Երկրի լեգիտիմ ընտրված գերագույն հրամանատարին եւ նրա թիմին հայհոյելը։

Դավաճանություն է հիվանդությունից կյանքից հեռացողմարդու ու նրա հարազատների զգացմունքներն օգտագործելը, հատկապես այն մարդկանց կողմից ում օրոք երկրից միլիոնից ավելի մեր հայրենակից հեռացավ…

Դավաճանություն է ամիսներով տուն չգնացող բժշկի, սահմանին կանգնած զինվորի, առավոտից գիշեր հող մշակող գյուղացու, կոպեկներով աշխատող ուսուցչի եւ բանվորի, Երկրի ու Հայրենիքի հանդեպ։ Հ.Գ. Անշուշտ իշխանությունը թույլ է տալիս

բազմաթիվ սխալներ, որոնց մասին իհարկե, անշուշտ պետք է խոսել, ինչի համար իհարկե պետք է քննադատել ու տարբեր առաջարկներ ներկայացնել։ Անշուշտ ցանկացած իշխանության պետք է զսպել, սակայն երբեք ու երբեք չի կարելի դավաճանել…

Понравилась статья? Поделиться с друзьями: