«Երազիս մեջ հորս տեսա, ձեռքը պարզած ինձ էր կանչում», առանց հուզմունքի չի լինում կարդալ

Այս անչափ հուզիչ  բանաստեղծությունը նվիրված է հորը:  Հայտնի է միայն հեղինակի անունը՝ Լուսինե: Շնորհակալություն այսքան գեղեցիկ տողերի համար,  առանց հուզմունքի չի լինում  կարդալ:

Երազիս մեջ հորս տեսա, Ձեռքը պարզած ինձ էր կանչում, Կարոտն աչքիս երբ մոտեցա,Գլուխս վար առավ գրկում….

Ասաց.-դստրիկ, բավ է, ինչքան Դու տրվեցիր վշտերին, Դեռ ջահել ես, ապրիր կյանքդ, Նեցուկ եղիր ամենքին…

Միայն դու չես ցավերի մեջ, Նայիր շուրջդ, աչքդ լայն բաց, Ողջ աշխարհն է վշտերի մեջ, Էլ չտեսնեմ աչքերդ թաց…

Հիշիր, լացը լաց է բերում, Թեկուզ դժվար, հաղթիր ցավին, Ժպիտով դու հարթիր ճամփադ, Որ չդառնաս մահի գերին…

Հիմա գնա, անուշ դստրիկ, Դու դեռ երկար ճամփա ունես, Գգվիր, սիրիր բալիկներիդ, Էս աշխարհում էլ ով ունես?….

Սարսափահար ես արթնացա, Տեսա կողքիս չկար հայրս, Շուրջս մռայլ, ու դատարկ էր, Ես էի միայն ու երազս…

Խոր հոգոցով ես տնքացի, Ախ ինչից է, չեմ հասկացել, Որ իմ բոլոր տառապանքով Նրա հոգուն ցավ եմ տվել…

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: