Ես 50 տարեկան եմ և տանել չեմ կարողանում, երբ ինչ-որ մեկը գալիս է իմ տուն

Շատերը կարող են ինձ դատապարտել, բայց դա ինձ չի հետաքրքրում։ Ես սիրում եմ մարդկանց ու իմ ընկերներին, ուղղակի չեմ սիրում, երբ նրանք գալիս են իմ տուն։ Կհանդիպեմ նրանց հետ որտեղ պատահի, միայն թե ոչ իմ տանը։

Վերջերս նշեցի իմ հիսունամյակը, և այդ ժամանակվանից սկսվեց ամեն ինչ, ես հոգնել եմ ամեն ինչից։ Նախկինում ես պատրաստ էի բոլորին ընդունել իմ տանը, իսկ հիմա ես չեմ ուզում որևէ մեկին տեսնել իմ դռան մոտ։

Վերջին հավաքույթից հետո երկու օր չէի կարողանում կարգի բերել  բնակարանս։ Նախ ես ամբողջ օրս ծախսեցի տարբեր ուտեստներ պատրաստելու, ապա տունը մաքրելու վրա։ Բայց ինձ դա պետք չէ, քանի որ արդեն շատ եմ հոգնում։

Ինչու՞ այս ամենը անել, ինչու՞ այդքան տանջվել, եթե կան հատուկ մարդիկ։ Ամեն ինչ շատ պարզ է։ Հիմա բոլոր տոներն ու հյուրերի հետ հանդիպումներն անցկացնում եմ ռեստորանում կամ սրճարանում։ Նախ՝ ավելի քիչ ժամանակ, գումար է ծախսվում, և ես ընդհանրապես չես հոգնում։ Իսկ տոնից հետո ոչինչ պետք չէ անել, պարզապես գալիս եմ տուն․ պառկում և հանգստանում։ Ես հասկացա, որ ամբողջ կյանքս ապրել եմ բոլորի համար, իսկ հիմա ուզում եմ ինձ համար ապրել և վայելել մնացած կյանքս։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: