Ես 46 տարեկան եմ, ամուսինս՝48. Ամբողջ կյանքում երազել ենք դստեր մասին. Պարզվեց, որ աղբանոցում գտածը հենց մեր երազանքն է…

Ես 46 տարեկան եմ, ամուսինս՝48: Ունենք բազմազավակ, սիրով լի ընտանիք: Մեծացնում ենք մեր 5 որդիներին: Ես ու ամուսինս միշտ երազել ենք դստեր մասին, բայց չի ստացվել:

Այդ աշնանային օրը փոխեց մեր կյանքը: Ամուսինս ամեն առավոտ աշխատանքի գնալիս գցում էր մեր տան աղբը. այդպես արդեն 15 տարի:Այդ օրը նա սովորականի պես համբուրեց մեզ, վերցրեց տոպրակը և գնաց: Հանկարծ 5 րոպե անց նա վերադարձավ՝ նորածին փոքրիկի գրկած…

Պարզվում է, նա մոտեցել է արկղերին, որ գցի աղբը, և երեխայի լաց է լսել: Փորփրել է և հայտնաբերել ծածկոցով փաթաթված փոքրիկին: Խեղճն այնքան էր սառել և լացել, որ կապտել էր…

Սիրտս կտոր-կտոր եղավ. ինչպես կարելի է երեխայի հետ այդքան անմարդկային կերպով վարվել:

Մենք զանգեցինք ոտսիկանություն, բայց մինչ նրանց գալը երեխային կերակրեցի. ինչպես հասկացաք, մեր տանը շշի և կաթի պակաս լինել չի կարող:Ես փոքրիկին տաք հագցրեցի և գրկեցի. նա 5 րոպեում քնեց իմ գրկում: Երեխան աղջիկ էր…նա, ում մասին երազել եմ ամբողջ կյանքում, ինչ-որ մեկի համար հավասար է եղել աղբի…գլխումս չէր տեղավորվում:

Ոստիկանությունից մեզ ասացին, որ երեխային պիտի հիվանդանոց տանեն. ամուսինս գնաց նրանց հետ: Հենց այդ օրը երեկոյան խոսեցինք և հասկացանք, որ նա պիտի մնա մեզ հետ…նա մեր աղջիկն է:

2 ամիս անց Մարիային բերեցինք տուն: Ի դեպ, եղբայրներն են որոշել անունը: Նրանք այնքան են սիրում քրոջը, վիճում են, թե ով պիտի օրորի կամ խաղա նրա հետ…

Հիմա ես ամեն ինչ ունեմ, անչափ երջանիկ եմ…

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: