Ես 4 անգամ ամուսնալուծվել եմ, բայց չեմ ամաչում․․․ թող ամաչեն նրանք, ովքեր կյանքը զուր են ապրում՝ սխալ մարդու կողքին․․․

Ես 49 տարեկան եմ, այս պահի դրությամբ միայնակ եմ։ Որոշել եմ որոշ ժամանակ հանգիստ ապրել՝ առանց տղամարդու ներկայության, մտորել կյանքիս մասին, ինքս ինձ ժամանակ հատկացնել։ Ու չեմ կարծում, որ սխալ եմ, ով է ասել, որ պարտադիր պետք է լինել ամուսնացած՝ երջանիկ լինելու համար։

Այնպես է ստացվել, որ ես 4 անգամ ամուսնացել եմ, բայց 4 անգամն էլ եղել է սեր։ Ու ամեն անգամ իմ գաղափարն է եղել ամուսնալուծվելը, քանի որ գալիս էր մի պահ, երբ հոգնում էինք իրարից, նախկին զգացմունքներից էլ ոչինչ չէր մնում։ Իսկ ինչի՞ համար մնանք միասին, եթե կարող ենք առանձին ավելի լավ ապրել։

Սակայն կա մի խնդիր․ իմ ծանոթներն ու բարեկամները շարունակ քննադատում են ինձ, քիչ է մնում քարկոծեն։ Բայց չէ որ ես նույն կերպ չեմ վարվում՝ իմանալով հանդերձ, որ իմ ծանոթ կանանցից շատերի ամուսինները հավատարիմ չեն, չեն աշխատում, կամ գումարը տուն չեն բերում, երեխաների հետ չեն զբաղվում, իրենց կանանց անտեսում են, ձեռք են բարձրացնում․․․ Բայց կարևորն այն է, որ նրանք ամուսնացած են։ Կյանքն անցնում է, իսկ նրանք այդպես էլ չեն իմանում, թե ինչ է կանացի երջանկությունը։ Ապրում են՝ սրտում պահելով ցավ ու արցունքներ։

Իսկ ես երբեք թույլ չեմ տվել, որ որևէ տղամարդ ինձ վերաբերվի այնպես, ինչպես ինձ դուր չի գալիս։ Ես միշտ ինքս ինձ թագուհի եմ համարել, ու դրա համար էլ ստացել եմ այն, ինչ ուզել եմ։

Շատերն ինձ միայնակ ու դժբախտ են համարում։ Ուրեմն իմացեք, սիրելի իմ ընկերուհիներ, կոլեգաներ, հեռավոր բարեկամուհիներ, ես միայնակ չեմ, ես սիրված կին եմ, քանի որ ես ինքս ինձ սիրում եմ։ Իսկ դուք կարող եք ապրել ձեր «տղամարդկանց» հետ, ովքեր բացի բազմոցին պառկելուց ոչինչ չեն կարողանում անել։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: