Ես 24 տարեկան եմ, և ես մահանում եմ. քաղցկեղով հիվանդ տղայի նամակը ցնցել է աշխարհը

Մեզանից շատերն ուղղակի ապրում են, ուղղակի գոյություն ունեն: Երջանիկ են արտաքուստ, բայց զգում են միայնություն և դատարկություն:

Մենք չափից շատ ենք անհանգստանում գումարի մասին, այն մասին, թե մարդիկ ինչ կմտածեն մեր մասին:

Մի 24 ամյա քաղցկեղով հիվանդ երիտասարդ հրապարակել է իր պատմությունը համացանցում: Դրա շնորհիվ դարձել է հայտնի:

Ահա նրա նամակը, որ հասցեագրված է մեզ բոլորիս.

Ես 24 տարեկան եմ, բայց արդեն ընտրել եմ փողկապը, որը պիտի հագնեմ թաղմանս, որը կկայանա մի քանի ամսից: 

«Քաղցկեղ» դիագնոզը շատ ուշ հնչեց: Ապաքինվելու հույսեր չկան: Բայց սա ինձ հնարավորություն տվեց, որ հասկանամ, թե ինչի համար է մահը: Որպիսի մարդը վերաիմաստավորի իր կյանքը՝ գիտակցելով սխալները: Ես ապրում էի՝ ոչինչ չանելով:

Հիմա ես քիչ ժամանակ ունեմ, բայց նոր եմ հասկանում, թե ինչն է իսկապես կարևոր: Ուզում եմ ձեզ հետ կիսվել կյանքի իմաստի մասին իմ գիտելիքներով.

1. Ձեր ժամանակը մի վատնեք աշխտանքի վրա, որն ատում եք:

2. ՀԻմարություն է վախենալը նրանից, թե մարդիկ ինչ կարող են մտածել ձեր մասին: Վախը թուլացնում և պարալիզացնում է ձեզ:

3. Ձեզ հետ կատարվող ամեն ինչի պատասխանատվությունը ձեզ վրա վերցրեք: Սահմանափակեք վատ սովորությունները, փորձեք առողջ ապրելակերպ վարել:

4. Գնահատեք ձեզ շրջապատող մարդկանց:

Ինձ համար բարդ է այս պարզ բաների իմաստը խոսքերով արտահայտելը, բայց հույս ունեմ, որ կլսեք նրան, ով գիտի ժամանակի գինը:

Ես տխուր չեմ: Ես գիտեմ. կյանքիս վերջին օրերն իմաստավորվել են: Ես միայն ցավում եմ, որ չեմ կարողանա ականատես լինել արհեստական մտքի ստեղծմանը: Նաև հույս ունեմ, որ Սիրիայում և Ուկրաինայում պատերազմը շուտով կավարտվի:

Մենք այնքան շատ ենք անհանգստանում մեր արտաքին տեսքի համար, որ մինչև վերջին րոպեն չենք նկատում, որ մարմինը՝ ընդամենը տարրա է, որը լցված է մեր մտքերով, համոզմունքներով, մտադրություններով: Մարմինը հարկավոր է միայն այս աշխարհում ապրելու համար:

Եթե տարրան դատարկ է, ապա ո՞րն է ապրելու իմաստը:

Այս աշխարհում թողեք ձեր հետքը: Ապրեք գիտակցված: Ձգտեք դրան: Որտեղ մենք ենք ապրում, այդտեղ ամեն ինչ հնարավոր է:

Մեր կյանքը՝ կարճ ակնթարթ է:

Վայելեք ձեր ժամանակը, որն անցկացնում եք այստեղ: Թող ձեր կյանքը հետաքրքիր և արժեքավոր լինի:

privetik24.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: