Ես և ամուսինս միսին ենք արդեն 20 տարի, բայց ես դեռ վախենում եմ կորցնել նրան։

Ես և ամուսինս 20 տարի է, ինչ ամուսնացած ենք։ Մեզ ծանոթացրել է նրա ընկերը, ես անմիջապես նկատեցի նրան, դա սեր էր առաջին հայացքից: Հիմա մենք ունենք շատ ընկերական ընտանիք, երկու որդի՝ մեկը 17 տարեկան, մյուսը դեռ շատ փոքր` 5 տարեկան, և ես ինձ համարում եմ ամենաերջանիկ կինն աշխարհում: Վստահ եմ, որ ցանկացած կին ցանկանում է գտնել իր հոգու կողակցին, որի հետ նա կապրի իր ամբողջ կյանքը թե՛ տխրությամբ, և թե՛ ուրախությամբ, և անկեղծ ասած ՝ բոլորն այն կարծրատիպին են, որ իրենց սպիտակ ձիով ասպետներ են պետք, բայց ոչ՜, մեզ պետք է իսկական տղամարդ, ում հետ կկարողանաք մեզ ապահով զգալ և վստահ` վաղվա օրվա համար:

Մի օր ամուսինս ինձ ասաց.

֊ Մենք արդեն 20 տարի է, ինչ միասին ենք, բայց դու դեռ վախոնում ես ինձ կորցնելուց։

֊ Այո վախենում եմ, քեզ նման տղամարդու ես այլևս չեմ կարող գտնել,֊ ասացի ես։ Ես վստահում եմ իմ ամուսնուն 100%֊ ով, և նա երբեք ինձ առիթ չի տվել նրան կասկածելու, որպես տղամարդ։ Վերջերս ես իմ յութուբյան ալիքում տեսանյութ տեղադրեցի, որտեղ ցույց էի տալիս, թե ամուսինս իր ձեռքերով ինչ աշխատանքներ է կատարում։

Կային մեկնաբանություններ, որտեղ շատ կանայք հարցնում էին, թե որտեղից և ինչպես կարելի է գտնել նման տղամարդ։ Ստացվում է, որ այժմ աշխատող տղամարդն իր քաշով ոսկի արժե, և հետաքրքիր է, թե մինչև որ տարիքում է կինն անհրաժեշտ տղամարդուն: Իրոք, հիմա շատ երիտասարդ աղջիկներ ակտիվորեն ասում են, որ առանց տղամարդու այնքան էլ վատ չէ, նրանք բոլորն այնքան անկախ են, բիզնես են վարում և այլն:

Սա, անշուշտ, վատ չէ, բայց ինչու է այդ դեպքում մեծամասնությունը հարցնում, թե որտեղից կարելի է լավ տղամարդ ձեռք բերել, եթե ինքներդ կարող եք ամեն ինչ անել` տուն կառուցել, մեքենա վարել, էլ ինչու՞ է Ձեզ պետք այդ լավ տղամարդը:

7 նախանշան, որ ձեր ամուսինը երջանիկ է

Ես կարծում եմ, որ կինը միշտ էլ ունի տղամարդու կարիք, անկախ նրանից, թե ինչ տարիքում է, նա միշտ կցանկանա, որ իր կողքին լինի այնպիսի անձնավորություն, որը կաջակցի իրեն դժվար պահերին և հաճոյախոսություններ կանի:

Շատ երիտասարդ կանայք են ասում,֊ ես կապրեմ ինքս ինձ համար,֊ նրանք շատ են սխալվում այդ հարցում, որքան շատ կանայաք կան, որ երազում են ընտանիքի մասին, և որքան շատ կանայք կան, որ ձանձրանում են իրենց միայնակ կյանոից։ Անձամբ ես ուզում եմ իմ ողջ կյանքն ապրել ամուսնուս հետ և ինչպես ասում են, երկուսով միշտ ավելի հեշտ է և զվարճալի։

Սա իհարկե իմ կարծիքն է, և հնարավոր է ինչ-որ մեկը համաձայն չլինի:

Понравилась статья? Поделиться с друзьями: