Ես փչացրեցի որդուս կյանքը. Դրա համար չեմ կարողանում ինձ ներել…

Իմ անունը Անահիտ է, 65 տարեկան եմ: Ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ պատմությամբ: Հույս ունեմ, որ այն ձեզ կսովորեցնի չխառնվել ձեր երեխաների կյանքին:Ես ունեմ դուստր և որդի: Աղջիկս ամուսնացած է, սպասում է իր երկրորդ բալիկին: Իսկ որդուս կյանքը ոչ մի կերպ չի դասավորվում:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ որդիս ծանոթացրեց իր ընտրյալի հետ, սակայն նա ինձ առաջին իսկ հայացքից դուր չեկավ:

Այդ կինը որդուցս երեք տարով մեծ էր, հասարակ ընտանիքից, ես փորձում էի որդուս համոզել, որ այդ աղջիկն իրեն հարմար չէ, բայց նա ինձ չլսեց:Ամուսնացան, իսկ ես նույնիսկ հարսանիքին չգնացի:

2 տարի նրանք ուրիշ քաղաքում ապրեցին, այդ ամբողջ ընթացքում մենք 3 անգամ ենք խոսել հեռախոսով: Իսկ հետո էլ որդիս վերադարձավ տուն. նրանք ամուսնալուծվել էին:

1 տարի անց նա սկսեց ուրիշ կնոջ հետ հանդիպել: Արտաքիքնից բարի և հմայիչ աղջիկ էր, բայց հետո իմացա, որ նա աղանդավոր է: Ես որդուս կտրուկ ասացի, որ նրանք չպետք է ամուսնանան, քանի որ այդ աղջիկը կքայքայի որդուս ուղեղը:

Որոշ ժամանակ անց որդիս ինքնակամ դուրս եկավ աշխատանքից, սկսեց ամեն օր խմել…ես մոլորության մեջ եմ:  Գիտակցում եմ, որ ես եմ մեղավորը, բայց հիմա էլ չեմ կարողանում ինչ-որ բան փոխել: Ես ինքս փչացրեցի որդուս կյանքը…

37 տարեկանում նա ոչինչ չունի. ոչ ընտանիք, ոչ երեխա, ոչ աշխատանք…Նրա նախկին կանայք արդեն վաղուց ամուսնացել են, երեխաներ ունեցել…Չգիտեմ, ինչպես վարվեմ, ինչ անեմ…

norpaster.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: