Փորձում եմ բացել քրոջս աչքերը բացատրել, որ ամուսինը աջ ու ձախ դավաճանում է իրեն, բայց նա հրաժարվում է հավատալ ինձ։ Ինձ թվում է արդեն ամբողջ քաղաքը գիտի դրա մասին, բայց նա դիմադրում է, ասում է, որ ես ամեն ինչ հորինել եմ միայն նրան դժբախտացնելու համար։ Կարծում է, որ ես նախանձում եմ նրա երջանկությունը, քանի որ ես ամուսնալուծված եմ, ուստի ուզում եմ, որ ինքը նույնպես միայնակ մնա։

Ես իրականում ամուսնալուծված եմ արդեն չորս տարի: Ես ու նախկին ամուսինս բաժանվեցինք ճիշտ նույն պատճառով՝ պարզվեց, որ նա ինձ դավաճանում է: Միայն քրոջս հետ կապված մեր իրավիճակների մեջ էական տարբերությունն այն է, որ ոչ ոք չփորձեց բացել իմ աչքերը՝ ասելով ինձ ճշմարտությունը։
Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո ամուսնացա՝ հավատալով, որ գտել եմ իմ ամբողջ կյանքի սիրուն։ Նախկին ամուսինս շատ գեղեցիկ էր և ցանկացած ընկերության հոգին։ Կանայք կառչում էին նրանից, բայց ես չէի սպասում, որ մի ճր կդառնամ դավաճանված կին՝ մտածելով, որ ամուսնության կնիքն ինձ ինչ-որ բանից կփրկի։
Երկու տարի շարունակ ամուսինս դավաճանում էր ինձ և ես նույնիսկ չգիտեի այդ մասին, իսկ շրջապատողները, ովքեր ամեն ինչ շատ լավ գիտեին ու տեսնում էին, չգիտես ինչու որոշեցին միաձայն լռել։ գուցե ինչ-որ մեկը նույնիսկ բարոյական բավարարվածություն էր ստանում ստեղծված իրավիճակից։

Երկու տարի անց ամուսինս կորցրեց զգոնությունը և ես նրան բռնեցի «հանցագործության վայրում»։ Ամեն ինչ ֆիլմի պես էր. կինը վերադառնում է աշխատանքից տուն և տեսնում է ամուսնուն և նրա սիրուհուն իր իսկ անկողնու մեջ:
Իհարկե, ես անմիջապես ամուսնալուծության հայց ներկայացրեցի, քանի որ այն բանից հետո, երբ իմացա, որ ամուսինս ոչ մի օր հավատարիմ չի եղել ինձ։ Ես չէի պատրաստվում իմ հետագա կյանքն ապրել նրա հետ։ Եվ միայն այդ ժամանակ մարդիկ անկեղծացան, նրանք ինձ ավելի ու ավելի շատ բաներ պատմեցին, որոնք վկայում էին ամուսնուս անկման մասին՝ հարսանիքի պահից սկսած։
Քույրս այն ժամանակ քսան տարեկան էր, նա սովորել է մեկ այլ քաղաքում, նա անձամբ չի տեսել այս ամենը, և ես այդպես էլ չէի մանրամասնել, քանի որ դա տհաճ թեմա է ինձ համար: Նա ամուսնացավ քսանհինգ տարեկանում։ Ես առանձնապես չեմ խառնվում քրոջս կյանքին.

նախ, ինձանից բացի արդեն կա մեկը, ով խելամիտ խորհուրդներ կտա, և երկրորդ՝ ես ու քույրս լավագույն ընկերները չենք եղել, թեև ընդամենը հինգ տարվա տարբերություն կա մեր մեջ։ Բայց ես չէի կարող և չէի ուզում լռել իմ տեսածի մասին։
Մեր քաղաքն այնքան էլ մեծ չէ, ուստի մարդիկ ծանոթ են միմյանց։ Եվ հենց մոտ մարդկանցից էլ իմացա, որ քրոջս ամուսինը դավաճանում է նրան։ Իհարկե, ես անմիջապես չվազեցի քրոջս մոտ՝ նրան պատմելու։ չէ՞ որ նախ պետք է ինչ-որ կերպ ստուգել տեղեկատվությունը։ Անկեղծ ասած, շատ էի ուզում սխալված լինել, բայց մտավախություններս հաստատվեցին։ Փեսաս իմ նախկին ամուսնու նման դավաճան էր։ Սա անվիճելի փաստ է։
Իհարկե, ես չէի սպասում, որ քույրս անմիջապես կհավատա ինձ ամեն ինչում, բայց նա ընդհանրապես իրեն շատ տարօրինակ էր պահում։ Այն բանից հետո, երբ ես նրան ամեն ինչ ասացի, քույրս սկսեց բղավել ինձ վրա՝ ասելով, որ ես նույնիսկ ավելի լավ բան չէի կարող մտածել իր և ամուսնու միջև վեճ առաջացնելու համար:

Ես նույնիսկ ոչ մի համարժեք փաստարկ չունեի, նրա մեղադրանքներն այնքան ծիծաղելի էին։ Ես պարզապես պատրաստ չէի սրան: Հասկանալի է, որ ես չէի սպասում, որ նա կհավատա ինձ հենց առաջին խոսքերից, բայց այդպես խեղաթյուրել իրավիճակը…
Քրոջս խորհուրդ տվեցի ինքն էլ փորձի ավելի մոտիկից ճաաչել ամուսնուն։ Այդ ժամանակ նա կկարողանա հիմնվել ոչ թե իմ խոսքերի, այլ սեփական դիտարկումների վրա։ Բայց նա հայտարարեց, որ չի փչացնի իր ամուսնությունը կասկածանքների պատճառով, և որ վստահում է իր ամուսնուն։
Ես չգիտեմ, թե ինչպես բացեմ նրա աչքերը կատարվածի վրա: Նա կարծում է, որ ես ուղղակի նախանձում եմ իր ամուսնական երջանկությանը, դրա համար էլ ստում եմ։ Բայց վերջերս մտածում եմ, որ գուցե սա նրա գիտակցված ընտրությունն է՝ չիմանալ և չնկատել։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն