Ես տեսա, թե ինչպես է սկեսուրս ինչ-որ բան լցնում թեյիս մեջ և որոշեցի հանգիստ բաժակները փոխել․ Այն ինչ տեղի ունեցավ որոշ ժամանակ անց պարզապես երջանկացրեց ինձ և ամուսնուս

Ես միշտ էլ իմացել եմ, որ սկեսուրս՝ Նատալյան, ինձ առանձնապես չի սիրում։ Նա միշտ ասում էր, որ իր թանկագին որդին արժանի է լավագույնին: Մենք ծանոթացել ենք ընդանուր ընկերների շնորհիվ։ Սերն ասես երկուսիս էլ կայծակի պես հարվածեց։ Հանդիպեցինք 2 տարի, ապա ամուսնացանք:

Տիկին Նատալիան բազմիցս է փորձել համոզել իր որդուն չամուսնանալ իմ նման պարզամիտ աղջկա հետ։ Բայց նա անդրդվելի էր։ Բարեբախտաբար, մենք ապրում էինք քաղաքի մեկ այլ մասում և այնքան էլ հաճախ չէինք տեսնում սկեսուրիս։ Ժամանակի ընթացքում ես սովորեցի սկեսուրիս կշտամբանքներն ընկալել որպես կյանքի անբաժանելի մաս, որը կարելի էր պարզապես անտեսել։

Երբ կենցաղային և բնակարանային պայմանների բոլոր թեմաները սպառվեցին, սկեսուրս տեղափոխվեց ավելի մեծ ոլորտ, թե ինչու երեխաներ չունենք։ Ես նրան բացատրեցի, որ մենք դեռ չենք շտապում երեխաների հարցում։ Մինչդեռ նա իսկապես ոգևորված էր թոռներ ունենալու ցանկությամբ։ Նա այս հարցով կիսվեց իր ընկերուհու հետ, որն էլ իր հերթին խրհուրդ տվեց օգտագործել մի  խոտաբույս, որը բացահայտում է կանացի էներգիան։

Այդ օրվանից սկեսուրս սովորություն ձեռք բերեց ավելի հաճախ այցելել մեզ, հատկապես այն ժամանակ, երբ ես տանը մենակ էի։ Ես կասկածում էի, որ ինչ-որ բան այն չէ: Չէ՞ որ մինչ այդ սկեսուրս ինձ չէր այցելում՝ թեյ խմելու։ Բարեբախտաբար, ինձ հաջողվեց լսել, թե ինչպես է սկեսուրս կողքի սենյակում հեռախոսով խոսում դեղաչափի և անձամբ իմ մասին: Բայց դա բավական էր ինձ, որ քայլեր ձեռնարկեմ։

Մինչ թեյ խմելն ինձ հաջողվեց հանգիստ փոխել բաժակների տեղերը։ Թող սկեսուրս խմի այն, ինչ նախատեսել էր ինձ համար։ Դա տեղի էր ունենում շաբաթը մի քանի անգամ։ Եվ ամեն անգամ, երբ ինձ հաջողվում էր հաջողությամբ խուսափել սկեսուրիս «բուժումից», այդ ընթացքում սկեսուրս սկսեց փոխվել։

Ի զարմանս բոլորի, նա դարձավ շատ ավելի բարի։ Նա սկսեց ավելի վառ գույերի կոսմետիկա օգտագործել և հագուս կրել։ Իսկ իմ հանդեպ նախատինքների ու դժգոհությունների մասին խոսք չկար արդեն։

Ամուսինս անկեղծորեն ուրախացավ մորն այսպես տեսնելով։ Նա վաղուց երազում էր, որ նա վերջապես հոգ կտանի իր և իր կյանքի մասին։ Ավելի շատ ուրախացավ, երբ իմացավ, որ մայրը հանդիպում է իր հարևանի հետ, որը երկար ժամանակ եղել է տիկին Նատալյայի գաղտնի երկրպագուն։

Մեկ ամիս անց տեղի ունեցավ նրանց հարսանիքը։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում հայտնի դարձավ, որ ես երեխայի եմ սպասում։ Բայց գլխավորն այն է, որ սկեսուրս սկսեց իր կյանքով ապրել։ Այժմ մենք երջանիկ ենք և սպասում ենք մեր առաջնեկին։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: