Ես վերջնականապես հրաժարվեցի մորս խնամել, երբ իմացա, որ նա իր տունը նվիրել է քրոջս

Այն բանից հետո, երբ մայրս կաթված ստացավ, և ձախ կողմը պարալիզացվեց, ես և կինս որոշեցինք նրան տանել մեր տուն, քանի որ քույրս հրաժարվեց` ասելով, որ իրենք ազատ սենյակ չունեին, տունն էլ փոքր է։ Կինս ասաց, որ բուժքրոջն ավելի հարմար կլինի, եթե մայրս մեզ հետ մնա, և կարիք չի լինի օրվա մեջ մի քանի անգամ գնալ քաղաքի մյուս ծայրը:

Ես խնդրեցի քրոջս, որ բուժքրոջ ծառայությունների համար գումարով աջակցի, իսկ նա ասաց, որ գումար չունի, ունի փոքր երեխա և հիփոթեքային վակ: Արդեն 6 ամիս է, ինչ միասին ենք ապրում և մայրս գրեթե վերականգնվել է, բայց ձախ կողմը, այնուամենայնիվ, վատ է աշխատում՝ համեմատած աջի։ Կինս անվերապահորեն նվիրված է մորս։

Фото взято с сервиса Яндекс Картинки.

Վերջերս մայրս, ասաց որ վերջնական տեղափոխվում է մեր տուն: Ես և կինս մտածեցինք, որ նա մեզ չի խանգարի և նույնիսկ կօգնի երեխաների հարցում։ Ճիշտ է, նրանք այնքան էլ փոքր չեն, բայց մենք վախենում ենք նրանց տանը միայնակ թողնել։

Ի վերջո մայրս կապրեր մեզ հետ, եթե ես չլսեի, նրա հեռախոսային խոսակցությունը քրոջս հետ։

Նա ասում էր. <<Մի՜ անհանգստացիր, Լե՜նա, իմ տունը կվաճառենք և կփակենք քո հիպոտեքը, մեկ սենյականոց բնակարան էլ կգնենք Սոնյի համար. չէ՞ որ նա իմ ամենամեծ թոռնիկն է>>։

Նա նորից փորձում էր օգնել քրոջս ու նրա ընտանիքին: Ես այնքան վրդովված էի, իմ կյանքում միայնակ եմ հասել ամեն ինչի. ինքնուրույն կրթություն եմ ստացել` առանց ծնողներիս օգնության, մեքենա եմ գնել, զրոյից տուն եմ կառուցել, ֆինանսական օգնություն ոչ մեկից չեմ ստացել։ Իսկ ծնողներս Լենային ամեն ինչում աջակցում էին` վճարեցին հարսանիքի ծախսերը, օգնեցին հիփոթեքի վճարմանը:

Երբ ես մի անգամ փորձեցի արտահայտվել, ծնողներս պատասխանեցին.

«Դու տղամարդ ես, ինքդ ամեն ինչի պետք է հասնես, իսկ Լենան, բացի մեզանից, ոչ ոք չունի»:

Միայն հայրս էր մեզ օգնում տան վերանորոգումների ժամանակ, իսկ նրա մահից հետո ես մնացի մենակ։ Այդ խոսակցությունից հետո ես մայրիկիս տարա Լենայի տուն. թող սիրելի դուստրը հոգ տանի իր մասին։ Ես կարծում եմ, որ նրա համար այս անգամ գոնե անկյուն կգտնվի:

Отстаньте от родителей»: почему вы не будете счастливы, пока не ...

Մայրս ամբողջ կյանքում օգնեց քրոջս, իսկ ես ինքնուրույն հասա ամեն ինչի, նույնիսկ երբ հայրս ուզում էր ինձ գումար նվիրել` մեքենա գնելու համար, մայրս այդ գումարով Լենայի համար շքեղ հարսանիք կազմակերպեց: Բայց երբ դժբախտություն պատահեց մայրիկի հետ, քույրս հրաժարվեց նրանից, և այդ ամենը տեսնելուց հետո էլ մայրս անգամ որոշեց նրա դստեր համար բնակարան գնել։

Մենք նույնպես երեք երեխա ունենք, և նա կարող էր իմ առաջնեկի համար ևս գումար հատկացնել։ Միգուցե ես սխալ վարվեցի մորս հետ, բայց նրա` այսքան տարիների անտարբերությունն արդեն լցրել էր համբերությանս աժակը։ Թող այժմ քույրս պահի նրան։

Նյութը պատրաստեց՝ Նոր Ինֆո-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: