Ես սիրահարվեցի ամուսնուս ընկերոջը, որոշեցի տեղափոխվել նրա մոտ, բայց… մտքովս չէր անցնում նման բան

Ես ամուսնացա սիրելով: Մենք երիտասարդ էինք, նոր էինք ավարտել ինստիտուտը: Շատ էինք սիրում իրար և երջանիկ էինք միասին: Առջևում մեզ սպասվում էր լուսավոր կյանք և վեհ գաղափարներ: Ծնողներս անմիջապես մեզ համար բնակարան գնեցին և օգնեցին կահավորել: Իսկ մենք ընդունվեցինք աշխատանքի՝ յուրաքանչյուրս մեր մասնագիտություններով և նորմալ վարձատրվում էինք: Հանգիստն ամեն տարի անց էինք կացնում ծովում, իսկ ազատ օրերին փորձում էինք հավաքվել ընկերներով:

Կյանքս պայծառ ու իրադարձային էր: Հետո ես հղիացա և դուստր ունեցա: Առաջին տարիներն ամբողջովին նվիրեցի երեխայիս: Ամուսինս օգնում էր ինձ, բայց սկսեց ավելի շատ աշխատել՝ ընտանիքն ապահովելու համար: Այդ պատճառով մենք ավելի քիչ էինք միմյանց տեսնում, իսկ երեկոները նա գրեթե միշտ հոգնած էր: Մենք դադարեցինք հանգստանալ ծովում, քանի որ երեխան փոքր էր: Եվ իմ կյանքն արդեն այնքան էլ հիանալի չէր թվում ինձ:

В Украине родился первый в мире ребёнок от трёх родителей ...

Բայց ես գիտեի, որ դա ժամանակավոր է: Մեր երեխան շուտով մեծանալու է, և ես և ամուսինս պետք է ավելի շատ ժամանակ ունենանք միմյանց համար: Երբ երեխան դարձավ չորս տարեկան, սկսեց մանկապարտեզ հաճախել, իսկ հանգստյան օրերին մենք նրան տանում էինք տատիկների մոտ: Ես վերադարձա աշխատանքի, և մեր կյանքը սկսեց աստիճանաբար բարելավվել: Բայց կիրքը, որ եղել էր իմ և ամուսնուս միջև ավելի վաղ, կարծես թե մարել էր: Այո՛, մենք դեռ սիրում էինք իրար, բայց մեր հարաբերությունները դարձել էին սովորական:

Վերսկսվեցին հանդիպումներն ընկերների հետ: Բոլոր զույգերն ամուսնացած էին, իսկ շատերը երեխաներ ունեին: Բացօթյա ընդհանուր հավաքույթներին հաճախ էինք երեխաներին տանում: Դա հարմար էր բոլորին. երեխաներն ուրախ էին, մայրիկները` հանգիստ, իսկ մեծահասակները` գերազանց: Եվ ահա օրերից մի օր նոր զույգ միացավ մեր խմբին: Պարզվեց, որ տղան ամուսնուս հին ընկերն էր: Վերջերս էին նրանք տեղափոխվել մեր քաղաք, և ամուսինս որոշել է ծանոթացնել իր ընկերների հետ:

Երբ տեսա ամուսնուս ընկերոջը, կարծես սառը ալիք անցավ մարմնովս, իսկ հետո` տաք: Նա շատ լավն էր: Արտաքինից գեղեցիկ, միշտ ընկերական, ժպտերես և, ընդհանուր առմամբ, շատ հաճելի: Ես չէի կարողանում նայել նրան: Ինձ թվում էր, որ ես անմիջապես սկսեցի կարմրել, և բոլորը տեսան դա: Երբ ընկերներով հանդիպում էինք, ես փորձում էի ոչ մի կերպ չշփվել նրա հետ և ամեն կերպ խուսափում էի: Բայց մի անգամ բնության գրկում հավաքույթի ժամանակ ես սեղան էի դնում մյուս աղջիկների հետ և գնացի ափսեները մեքենայից բերելու, տեսա, որ նա մեքենայի կողքին էր: Ո՛չ, նա ինձ չէր սպասում, պարզապես նրա մեքենան կայանված էր մերի կողքին: Նա իր մեքենայից ինչ-որ բան էր հանում:

Сонник гулять по лесу к чему снится гулять по лесу во сне?

Մենք փոխանակեցինք անիմաստ արտահայտություններ, և անհարմար լռություն տիրեց: Ես շտապեցի արագորեն վերցնել սպասքը և հեռանալ: Բայց անհարմար մի բան սատացվեց, և հենց որ ես փակեցի մեքենայի բեռնախցիկը, մի քանի աման ընկավ գետնին: Բարեբախտաբար, դրանք պլաստիկ էին և փաթեթավորված: Ես կռացա և սկսեցի հապշտապ հավաքել այն: Նա էլ սկսեց օգնել ինձ, և երբ տվեց ինձ, նրա ձեռքը դիպավ իմ ձեռքին: Այն շատ տաք էր, ինչից ես տաքացա և դժվար էի շնչում: Ես նայեցի նրան և տեսա, որ նա քնքշորեն նայում է ինձ:

Նա մոտեցավ ինձ և համբուրեց: Ես համարյա խեղդվեցի, բայց չկարողացա կանգնեցնել նրան: Ասես թռա հեռուները երկար ժամանակով, կորցրեցի ժամանակի զգացողությունս և մոռացա, թե որտեղ եմ գտնվում: Այդ երեկո մենք համարներ փոխանակեցինք, հետո սկսեցինք կամաց-կամաց հանդիպել իրար հետ: Եվ սա շարունակվեց ավելի քան մեկ տարի: Մեր միջև զգացմունքներ առաջացան` իրական: Մենք սիրում էինք իրար: Մենք որոշեցինք, որ պետք է խոստովանենք մեր ընտանիքներին և պաշտոնապես բաժանենք, որպեսզի միասին սկսենք մեր կյանքը:

Բայց ինձ համար դա շատ դժվար էր: Ես դեռ չէի կարողացել որոշմանս մասին ամուսնուս պատմել: Ես տեսնում էի, թե ինչպես է նա խաղում մեր դստեր հետ, ինչպես է հոգ տանում մեր մասին և միշտ մեղմ է ինձ հետ: Նա այս ամբողջ ընթացքում չինչ չի նկատել: Կամ միգուցե պարզապես ձևացնում էր, որպեսզի չկորցնի ինձ: Մինչ ես փնտրում էի ճիշտ պահը՝ ամուսնուս ամեն ինչ պատմելու համար, իմ սիրեկանը իր կնոջը տեղեկացրեց, որ որոշել է լքել նրեն, և նրանք դիմել էին դատսրան ամուսնալուծության համար: Նա հեռացել էի տնից, այն թողնելով կնոջը։

Եթե ամուսինս որոշի անել նույն ազնվական գործը, ապա ստացվում է, որ ես պետք է իմ սիրելիին բերեմ, և ամուսնուս հետ բնակվենք իմ բնակարանում: Բայց շատ անհարմար կլինինի: Այստեղ ամեն ինչ հիշեցնում է մեր կյանքն ամուսնուս հետ: Ահա մեր իրերը, որոնք ունեն իրենց պատմությունը, մեր ընտանիքի պատմությունը: Եվ այդպես անելը ճիշտ չէ:

Բայց հետո մենք որտե՞ղ ենք ապրելու: Ես մտածեցի, որ պետք է նորից սկսեմ: Խնայեմ՝ նոր բնակարան գնելու համար, ապա կահավորեմ այն, ինչ-որ կերպ լուծեմ երեխաներիս հարցը: Ո՞վ և ե՞րբ է տեսնվելու նրանց հետ: Եվ ես պետք է անընդհատ հանդիպեմ ամուսնուս հետ, այսինքն՝ նա այնուհետև կդառնա «նախկին»:

Եվ ես պետք է անընդհատ հանդիպեմ ամուսնուս հետ, այսինքն՝ նա այնուհետև կդառնա «նախկին»:

Ես իմ սիրեկանին ասացի, որ չեմ կարող լքել ամուսնուս, և որ ավելի լավ է դադարեցնենք հարաբերությունները: Նա ցնցված էր: Նա պարզապես չէր հավատում իմ խոսքերին, ասաց, որ սիրում է ինձ և չի կարող պատկերացնել իր կյանքն առանց ինձ:
Բայց ես վստահ էի, որ չեմ ուզում հեռանալ ամուսնուցս։

Նյութը պատրաստեց՝ Նոր Ինֆո-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: