
Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող 7/50 ընտրատեղամասում 33 քվեաթերթիկ անվավեր համարվեց: Պատճառն այն էր, որ հանձնաժողովի անդամներից մեկը առավոտյան քվեարկողների քվեաթերթիկի վրա դրոշմապիտակը փակցնելու փոխարեն փակցրել էր քվեածրարի վրա եւ 12 ընտրողի քվեաթերթիկ առանց բացվելու մարվեց՝ համարվելով անվավեր: Անվավեր քվեաթերթիկների մեծ մասը «Իմ քայլը» դաշինքի օգտին էր, ընտրողները ջնջել էին բոլորին ու թողել միայն Հայկ Մարությանի տողը, կամ խաչ էին քաշել բոլորի վրա, բացի «Իմ քայլը դաշինքից»: Ընտրողներից մի քանիսը սահմանված նմուշի V-աձեւ նշանի փոխարեն ստորագրել էին կամ այլ նշան դրել:



Աղբյուրը՝ aravot.am