
Այս խորիմաստ մտքերն ընթերցելուց հետո կրոնին և Աստծո հանդեպ ունեեծ ձեր հետաքրքրությունը ամբողջովին կփոխվի…

Հնարավոր չէ հույս ունենալ ընկնել մի կրոնի դրախտը` մյուս բոլորի դժոխքը ընկնելու ռիսկին չդիմելով: (Ժուլյեն Ֆալքենարե)
Ես չեմ պատկանում նրանց թվին, ով, պաշտելով խաչը, չի տեսնում նրա վրայի մարդուն: (Ստանիսլավ Լեց)

Կրոնը մեզ ավելի լավը չի դարձնում, սակայն այն մեզ խանգարում է ավելի վատը դառնալ: (Անրի Բոդրիրալլար)
Մարդը կրոնական կենդանի է, միակ կենդանին, որը սիրում է իր մերձավորին, ինչպես ինքն իրեն, ու կտրում է նրա կոկորդը, եթե կրոնական հարցերում նրանց հայացքները տարբերվում են միմյանցից: (Մարկ Տվեն)
Աստված կրոն չունի: (Գանդի)
Որքան սահմանափակ է մարդու աշխարհայացքը, որքան քիչ է նա ծանոթ պատմությանը, բնությանն ու փիլիսոփայությանը, այնքան անկեղծ է նրա կապվածությունն իր կրոնին: (Լյուդվիգ Ֆեյերբախ)
Աշխարհում չկա մի այնպիսի վայր, ուր կրոնական տեսությունների տարբերությունները հողագունդն արյամբ լցրած չլինեն: (Դենի Դիդրո)

Կրոնը հավատի տարածված սուռոգատն է: (Օսկար Ուայլդ)
Կրոնները նման են կայծոռիկների. Լույս տալու համար նրանց մթություն է պետք: (Արթուր Շոպենհաուեր)
Զարմանալի է, թե որքան մեծ պատրաստակամությամբ են մարդիկ պայքարում կրոնի համար և որքան քիչ են դրա գրվածքների հիման վրա ապրում: (Գեորգ Լիխտենբերգ)