«Ես ուզում եմ ամուսնալուծվել, բայց  մեր շրջապատում բոլորը կարծում են, որ մենք պետք է հաշտվենք»

Արդեն 5 տարի է, ինչ ամուսնացած եմ: Մեծ սեր չկար, կար համակրանք, և ինձ գրավում էր նրա նյութական կացունությունը: Առաջին անգամ ամուսինս ձայնն ինձ վրա բարձրացրեց հոր ներկայությամբ: Պատճառը փոքրիկ մանրուք էր: Այնուհետև առանց պատճառի բղավում էր ինձ վրա: Բայց ժամանակի ընթացքում փորձում էր հարթել իրավիճակը, քանի որ արցունքներս նրան վրդովեցնում էին:

Մեկ տարի անց ես հղիացա, բայց նա այլևս ուշադրություն չէր դարձնում ինձ, իսկ հինգ ամիս անց իմացա, որ ամուսինս թմրանյութ է օգտագործում: Նա երդվեց, որ դա այլևս չի կրկնվի, հավատացի նրան: Նրա ընտանիքի կողմից ոչ մի աջակցություն չկար, քանի որ նրա ծնողները փորձում էին ամեն կերպ խնդիրները ծածկել:

Մեկ տարի անց, իմ ցանկությամբ, ես կրկին հղիացա: Ամուսինս սկսեց խմել և ավելի հաճախ էր կռվելով ինձ հետ: Ծննդատնից դուրս գրվելուց  մեկ շաբաթ անց նա ասաց, որ ցանկանում է ամուսնալուծվել, այդ պահին ես հստակ հասկացա, որ նա ատում է ինձ:

Վեց ամվա մեջ երկու անգամ նա հեռացավ, հիմա մենք ապրում ենք առանձին, նա համարյա չի շփվում երեխաների հետ: Ես վաղուց եմ որոշել, որ չեմ ուզում նման կյանք ո՛չ ինձ համար, ո՛չ էլ երեխաներիս: Բայց իմ բոլոր ծանոթները կարծում են, որ ես անպայման պետք է փրկեմ ընտանիքս: Ասում են` իբր ոչինչ չկա, որ ես եմ ամեն բան հորինում և գլխավորն այն է, որ նա նա սիրում է երեխաներին: Բայց ես ցավք չեմ տեսնում այդ սերը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: