Ես նկատեցի, որ խցանման մեջ կանգնած կողքի մեքենայի վարորդը հարվածեց կնոջն ու որդուն. հույս ունեմ, որ ճիշտ եմ վարվել

Ես այսօր առավոտյան գնում էի աշխատանքի, սակայն մեծ խցանում էր, ինչպես որ լինում է կենտրոնում՝ հիմնականում առավոտյան ժամերին: Հանկարծ տեսա, որ կողքիս կանգնած մեքենայի վարորդը հարվածեց կնոջն այնպես, որ խեղճը գլխով հարվածեց ապակուն: Հետո շրջվեց հետև և հարվածեց մոտ 5-6 տարեկան տղայի դեմքին: Խցանման մեջ…այդ ժամին…ամեն ինչ այնքան արագ եղավ:

Похожее изображение

Չնայած վտանգին՝ ես փոխեցի գիծը և կարողացա տեղավորվել նրանց հետևում: Սկսեցի գնալ նրանց հետևից: Ընթացքում նաև ոստիկանություն զանգեցի և պատմեցի այն, ինչ տեսել եմ:

Ես մոտ 15-16 կիլոմետր քշեցի նրանց հետևից, հետո տեսա, որ վարորդը կանգ առավ բնակելի շենքի մոտ: Ես նույնպես կանգնեցի, բայց քիչ այն կողմ: Ամուսինները իջան և մտան շենք, իսկ երեխան մնաց մեքենայի մեջ:

Ես նորից զանգեցի ոստիկանություն, տվեցի հասցեն և վազեցի նրանց մեքենայի մոտ: Խեղճ երեխայի քթից արյուն էր գալիս, կծկվել և վախից նայում էր մի կետի, նույնիսկ չէր արտասվում: Բացեցի դուռը. տեսնեմ՝ երեխան ամբողջ մարմնով դողում է: Բարեբախտաբար, ոստիկանները շուտ եկան: Ես ցուցմունք տվեցի, նկարագրեցի անամոթ տղամարդուն: Թողեցի իմ հեռախոսահամարը, որ անհրաժեշտության դեպքում ինձ կարողանան կանչել: Այլևս չէի կարող սպասել, արդեն ուշացել էի աշխատանքից:

Ոստիկանները խոստացան, որ պատկան մարմինները լրջորեն կզբաղվեն այս ընտանիքի հարցով, բանը կարող է հասնել նրան, որ հորը գուցե և զրկեն ծնողական իրավունքից, եթե պարզվի, որ նմանատիպ դեպքեր էլի են եղել:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: