Ես մի կին եմ, ով ամուսնալուծվել է 7 տարվա ամուսնությունից հետո:
Հիմնվելով իմ փորձի վրա՝ ուզում եմ ձեզ հետ կիսվել մի քանի անկյունաքարային հասկացություններով, որոնք ես իմացա իմ ընտանեկան կյանքի ընթացքում:

Միայն ամուսնալուծվելուց հետո ես հասկացա, որ մենք՝ կանայքս, ամուսնության պահպանման համար նույնքան պատասխանատվություն ենք կրում, որքան տղամարդիկ:
Այս խորհուրդները ես գրել եմ կանաց համար, բայց հավանական է, որ դրանք հետաքրքրեն նաև տղամարդկանց:
1. Միշտ լավագույնը փնտրեք ու գտեք նրա մեջ: Կենտրոնացեք նրա լավագույն գծերի վրա, այլ ոչ թե այն բանի, թե ինչը ձեզ դուր չի գալիս ձեր ամուսնու մեջ:
2. Զբաղվեք սիրով հաճախ և շատ, հատկապես, երբ դա ձեզ այնքան էլ դուր չի գալիս: Դա այն սպեղանին է, որը շատ վերքեր է բուժում, որոնք մենք ամուսնության ընթացքում հասցնում ենք միմյանց: Եթե դուք զգում եք, որ հեռանում եք ձեր ամուսնուց, նշանակում է, եկել է ժամանակը հագուստները հանելու ու մտերմանալու:
3. Լսեք հաջողակ ամուսնական կյանքով ապրող տարեց և իմաստուն կանանց խորհուրդները: Տաք գլխով հնարավոր չէ ճիշտ որոշումներ կայացնել: Հիշեք, որ մեր հասակակիցների խորհուրդները չեն կարող հավասարվել տարեց կանանց կարծիքին:
4. Թողեք, որ նա ուշքի գա: Նա ձեզ չի անտեսում, պարզապես տղամարդիկ հակված են ժամանակ առ ժամանակ պարփակվել լուրջ խնդիրների լուծման ժամանակ:
5. Մի փորձեք փոխել կամ ուղղել նրան: Յուրաքանչյուրն այս կյանքում իր ճանապարհն ունի:
6. Հիշեցրեք նրան, որ նա ամենալավն է, ամենաուժեղը, ամենախելացին և ամենատղամարդկային արժանիքներով օժտվածը: Տղամարդիկ, որպես կանոն, մոռանում են այդ մասին:
7. Ձեր ամուսինը հենց ձեզ է ընտրել: Երբեք մի մոռացեք այդ մասին, բայց և մի ընդունեք նրա որոշումը՝ որպես ինքնին պարզ ու օրինաչափ բան:
8. Ծիծաղեք նրա կատակների վրա, անգամ, եթե դրանք բոլորովին էլ ծիծաղելի չեն:
9. Ձեր արձագանքների համար պատասխանատվություն կրեք: Կինը պետք է լիովին գիտակցի իր զգացմունքները և այն, թե ինչպես է ինքն արձագանքում ամուսնու գործողություններին: Նա ևս պարտավոր է այդպես անել:
10. Պատրաստեք նրա համար այդ գրողի տարած բուտերբրոդը:
11. Ձեր տղամարդուն թույլ տվեք ուղղակի լինել: Երբ վրա հասնեն բարդ ժամանակներ, հանգիստ ու քնքույշ եղեք: Նրան իր ուժերի վրա վստահ լինելու հնարավորություն նվիրեք:
12. Մոռացեք ձեր պահանջների մասին, երբ նա տուն է վերադառնում: Թողեք, որ մի քիչ թուլանա:
13. Սիրեք նրան այնպես, ինչպես ինքն է ուզում, այլ ոչ թե այնպես, ինչպես մտածում եք, որ նրան պետք է: Իմացեք սիրո տարբեր լեզուներ: Ցույց տվեք, որ սիրում եք նրան այն եղանակով, որը նա ամենալավն է հասկանում:
Ամուսնալուծված կնոջ խորհուրդները բոլոր ամուսնացած կանանց — Live43 Media
14. Ձեզ ստիպեք գեղեցիկ տեսք ունենալ: Որքան կանացի լինեք, այնքան նա տղամարդ կլինի:
15. Նրա կողքին եղեք: Նվիրեք նրան ձեր ժամանակն ու ուշադրությունը, երբ նա դրա կարիքն ամենաշատն ունի: