Ես մեկ ակնթարթում կորցրեցի և ամուսնուս և դեռ չծնված երեխայիս

24-ամյա Կրիստինա Գեռերոն և իր ամուսին Ֆաբիանը նորապսակ զույգ էին Տեխասից,ովքեր նոր էին իմացել,որ փոքրիկի են սպասում:Նրանք երջանկությունից 7-րդ երկնքում էին,սակայն ճակատագիրը այլ բան էր պատրաստել նրանց համար:


Նրանք հանգստից էին վերադառնում,երբ 21-ամյա վարորդը իր մեքենայով բախվեց իրենց մեքենային:Ֆաբիանը տեղում մահացավ,իսկ Կրիստինային ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության մեքենան հասցրեց հիվանդանոց: Չնայած այս դժբախտությանը`աղջիկը իրեն չէր կորցնում,քանի որ երեխայի կյանքը իրենից էր կախված:Մի քանի ժամ անց բժիշկները հայտնեցին,որ Կրիստինան երեխային կորցրել է:

Դժվար է պատկերացնել աղջկա հոգեվիճակը:Նա մի քանի ժամվա ընթացքում կորցրեց իր կյանքի ամենակարևոր 2 մարդկանց` ամուսնուն և երեխային: Հիվանդանոցից դուրս գրվելով Կրիստինան որոշեց համացանցի միջոցով կիսել  իր վիշտը  ընկերների հետ:

Ես կորցրի հարազատներիս միայն այն պատճառով,որ ինչ-որ մեկը որոշել էր,թե կարող է հարբած վիճակում մեքենա վարել:Ես ձեզ խնդրում եմ մի նստեք ղեկին ոչ սթափ վիճակում:Այդպես դուք վտանգում եք ոչ միայն ձեր,այլև ուրիշների կյանքը:

Այժմ աղջիկը շարունակում է ապրել,սակայն նրա կյանքն այլևս նույնը չէ:Մյուս մեքենայի վարորդը նույնպես տուժել էր վթարից,սակայն նրա վնասվածքները բավականին թեթև էին:

Նյութը հրապարակման պատրաստեց Haytimes.ru -ն


Понравилась статья? Поделиться с друзьями: