Ես հանկարծ դադարեցի հետաքրքրել նրան մեր համատեղ կյանքի 23 երջանիկ տարիներից հետո

Ես կսկսեմ պատմությունս հենց սկզբից։ Այն ժամանակ ես 19 տարեկան էի, իսկ նա 21։ Մենք հանդիպել էինք սառցադաշտում, որը հագեցած էր զվարճալի և իրական զգացողություններով։

Այդ հանդիպումից հետո ես սիրահարվեցի նրան, այն նույնիսկ կարելի է համարել սեր առաջին հայացքից։ Ես իսկապես ուզում էի հետագայում հանդիպել նրան, և չէի սպասում, որ հաջորդ օրը նա ինձ կհրավիրի զբոսանքի։

Ամեն ինչ շատ արագ էր ընթանում, մենք իրար հասկանում էինք և շատ սիրում։ Այսպես հանդիպեցինք երկար տարիներ, որից հետո ամուսնացանք և ունեցանք երեխա։ Ամուսնությունից անցավ  20 տարի՝  նա շատ սառն էր դարձել իմ նկատմամբ, չկար այն կայծը, որով մենք հանդիպել էինք միմյանց։ Ես համարում էի, որ դա ժամանակի հարց է և ուշադրություն չէի դարձնում։

Իմ աշխարհն ասես մոխրագույն էր դարձել և այն գունավորում է միայն իմ երեխան։ Նա ուշ էր վերադառնում աշխատանքից, դարձել էր նյարդային, սկզբում մտածում էի, որ աշխատանքից է։ Մենք շատ էինք վիճում։

Այդպես անդադար վիճելով գլորեցինք ևս մի քանի տարի։

Ես մեծ դեպրեսիայի մեջ հայտնվեցի, բայց դա միայն սկիզբն էր։

Մի օր նա մտավ լոգարան, իսկ հեռախոսը մանցել էր սեղանին և ես նկատեցի, որ ինչ֊որ մեկը նրան հաղորդագրություն ուղարկեց։

Հետաքրքրությունից ելնելով ես կարդացի

֊ <<Ես շատ եմ կարոտում, ցանկանում եմ գիշերս նորից քեզ հետ անցկացնել>>։

Դրանից հետո ես կարծես ընկա, չհասկացա, թե ինչպես արձագանքեմ դրան։ Երբ նա լոգարանից դուրս եկավ, ես սկսեցի խոսել այդ թեմայով։ Նա ինձ փորձում էր հակառակն ապացուցել և ասում էր, որ երևի սխալմամբ են ուղարկել։

Ես խնդրեցի ընկերուհուս, որ ի դեպ ամուսնուս հետ էր աշխատում ուշադիր լինի նրա քայլերին, և նա պարզեց, որ ամուսինս սիրուհի ունի։

Երբ նա եկավ տուն ես սկսեցի խոսել, բայց դա նրան չէր հետաքրքրում։ Նա նայեց ինձ սառը աչքերով և ասաց

֊ <<Կներես, բայց ես հեռանում եմ մեկ ուրիշի մոտ>>։ հավաքեց իրերը և հեռացավ…

Ես ինչ-որ ցնցումների մեջ չընկա, ես արդեն պատրաստ էի դրան, բայց չէի սպասում, որ այսքան ցավոտ կլինի, չէի հավատում, որ սա մեր ամուսնության վերջն է։ Հաջորդ օրը նա ինձ գրեց, որ հանձնել է թղթերը` ամուսնալուծության համար։

Ես կոտրված եմ և չգիտեմ, թե ինչ անեմ։

Նյութը պատրաստեց Նոր Ինֆո-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: